22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

23 փետ 2018 16:00

Ժիրայր Սեֆիլյանին սպասում է անարդարություն. Վահան Բադասյան

 Ժիրայր Սեֆիլյանին սպասում է անարդարություն. Վահան Բադասյան
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար  Ժիրայր Սեֆիլյանը հերոս է իր անցած ճանապարհով:  Պնդում է մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը. «Ժիրայր Սեֆիլյանն այն սրտացավ անձանցից մեկն է, որը միշտ բարձրաձայնել է այն  վատ իրադարձությունների մասին: Հերոսը միայն իրավունք ունի բարձրաձայնելու այս երեւույթների մասին»:
Վահան Բադասյանին չի հետաքրքրում, որ դատախազը 11 տարվա պատժաչափ է պահանջել Ժիրայր Սեֆիլյանի համար: «Այս բոլորը սուտ է  եւ շինծու: Սա չէ հարցը ուզում են Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին եւ նաեւ իմ նմաններին ասել, որ մի ասեք այս բանը, որովհետեւ սպասում է սա: Այսինքն Ժիրայր Սեֆիլյանին սպասում է անարդարություն:  Կապ չունի, թե դու ով ես եւ ինչ ես արել, այն է, որ եթե դու հարվածում ես մեր համակարգին, մենք բոլորս հարվածում ենք: Մենք մեր ազգային հերոսներին դնում ենք բանտի մեջ, սա է մեր իրողությունը»,- ասում է նա:
Արցախի առաջին պատերազմի վետերանն այսօր մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին:  Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանն  այս  դատավարությունը քաղաքական հաշվեհարդար է համարում:
«Չկա մեղադրանք, գործի մեջ չկա իրավաբանություն: Ոչինչ չանելու համար միայն կարող են ազատազրկել քաղաքական հակառակորդներին: Ժիրայր Սեֆիլյանին ներկայիս իշխանությունն այդպիսին էլ ընդունում է»,- ասում է պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Իր մյուս  պաշտպանյալին՝ Ներսես Պողոսյանին էլ Արայիկ Պապիկյանն համարում է  այս գործով պատանդ.  «Ներսեսը մի խումբ անձանց հետ պետք է ամբողջացներ մեղադրանքը, բայց Ներսեսը չհամագործակցեց եւ դրա համար Ներսեսից վրեժխնդիր են լինում:  Գուցե Ներսեսը լիներ ազատության մեջ, բայց նա շատ սկզբունքային անձնավորություն է, ինքը գերադասեց իր պատիվն ու արժանապատվությունը բարձր պահել, թեեւ իրեն դա գրեթե երկու տարվա կալանք արժեցավ եւ իր մանկահասակ 3 որդիներին չխնամելը»:
 Արայիկ Պապիկյանը միջնորդելու է արդարացնել թե Ժիրայր Սեֆիլյանին,  եւ թե Ներսես Պողոսյանին: «Արդարացումից զատ ցանկացած դատական ակտ, դա նշանակում է, որ ստացվել է գրվել է քաղաքական իշխանությունների կողմից»:
  Այսօր գործով մյուս պաշտպանները դատարանում հանդես եկան պաշտպանական ճառով: Նրանք դատարանից խնդրեցին կամ արդարացնել իրենց պաշտպանյալներին կամ ավելի մեղմ պատիժ սահմանել:
 Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանի պաշտպանն էլ դատարանին հիշեցրեց՝ նա հարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի հանդեպ: «Խնդրում եմ պատիժը նշանակելուց հաշվի առեք եւ նշանակել ավելի ցածր պատիժ, քան միջնորդել էր դատախազը»,- ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը:
  Դատախազը միջնորդել է Հովհաննես Պետրոսյանին դատապարտել 2, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին 3 ական, Ներսես Պողոսյանին եւ Գեւորգ Սաֆարյանին  4 ական, Սասունիկ Կիրակոսյանին 4 տարի 6 ամսվա, իսկ Ժիրայր Սեֆիլյանին 11 տարվա ազատազրկման:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր