Չինարին արդեն 5 օր գնդակոծվում է. Այդ պատնեշը այդպես էլ չկառուցվեց

ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը երեք տարի առաջ գյուղում ծրագիր էր ներկայացրել` պատնեշ կառուցելու մասին: «Այդ պատնեշը այդպես էլ չկառուցվեց, դա լուսահոգի նախարարի ծրագիրն էր, որը անկատար մնաց…»: Ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:
«Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթևակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչև 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետո մինչ այս պահը իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնեց Սաղոյանը: