Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 սեպ 2018 20:30

Յուրի Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետից ներողություն են պահանջում

Յուրի Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետից ներողություն են պահանջումՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։ Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի (Շամշադին) մի քանի տասնյակ վետերաններ և պահեստի սպաներ։
Բաց նամակ ՀՔԾ պետ պ-ն Սասուն Խաչատրյանին` Յուրի Խաչատուրովի զինակից ընկերներից
Հարգելի պարոն Խաչատրյան.
Մենք խորապես մտահոգված և վրդովված ենք ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հասցեին Ձեր կողմից հնչեցված վիրավորանքներից և պետական պաշտոնյային ոչ վայել վերաբերմունքից:
Զերծ մնալով օրեր առաջ համացանցում հայտնված ձայնագրության բովանդակությունը մեկնաբանելուց` միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում որևէ անձի, առավել ևս, իր ողջ կյանքն ու գործունեությունը հայրենիքի պաշտպանությանն ու բանակաշինությանն անմնացորդ նվիրած բարձրաստիճան զինվորականի հանդեպ նման վերաբերմունքը: Եթե այսօր հեղափոխությունից խանդավառված հասարակությունը Յուրի Խաչատուրովին հիշում է միայն որպես մարտի 1-ի գործով կասկածյալ, ապա մենք` հայոց բանակի հարյուրավոր նախկին վետերաններս, հիշում և հարգում ենք նրան որպես հմուտ ռազմագետի, հոգատար սպայի և օրինակելի հրամանատարի:
Մենք պահանջում ենք հարգել անձի արժանապատվության իրավունքն ու չխախտել կասկածյալի անմեղության կանխավարկածը: Այո, բոլոր հանցագործները պետք է պատասխան տան, և ոչ միայն մարտի 1-ի գործով: Բայց դա որևէ մեկին չպետք է իրավունք վերապահի վարկաբեկելու անձանց` ում մեղքն օրենքով նախատեսված կարգով ապացուցված չէ, և ընթանում է նախաքննություն:
Մենք դատապարտում ենք անհանդուրժողականությունն ու պահանջում ենք հրապարակային ներողություն:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինակից ընկերներ`
Աթոյան Հովիկ Շավարշի
Աթոյան Մյասնիկ Շաքարի
Ալիփյան Էդուարդ Արամայիսի
Անիկյան Դավիթ Ալեքսանի
Անիկյան Բենիկ Առաքելի
Անիկյան Արշակ Քրիստափորի
Ապերյան Արամ Սևանի
Ապերյան Ալեքսան Լևոնի
Ապերյան Վրեժ Վիկտորի
Ապրեսյան Արամ Հովհաննեսի
Ապրեսյան Գավրուշ Լևոնի
Առուստամյան Լևոն Վանցետի
Առուստամյան Արդիվան Արամայիսի
Ավալյան Արմեն Սերոժի
Ավագյան Հրաչիկ Ռոբերտի
Բաբայան Սլավիկ Սուրենի
Բաբայան Արմեն Սերյոժայի
Բաբայան Կամո Լևոնի
Բադալյան Արթուր Ժորայի
Բիլյան Արմեն Կոլյայի
Բիլյան Մուրազիկ Շամշադի
Գիժլարյան Կամո Միշայի
Գիժլարյան Միշա Լևոնի
Գրիգորյան Սարգիս Ռուբիկի
Գյուրջինյան Դավիթ Խորենի
Դավթյան Ավետիք Սամվելի
Եղիազարյան Յուրա Կամսարի
Երիցյան Սամվել Սոսի
Զեյնալյան Հրանտ Միրզայի
Ծաղկյան Վալերա Սարգսի
31Կիզիրյան Ժորա Արշալույսի
Կիզողյան Բորիս Վոլոդյայի
Կիզողյան Էդիկ Վալոդյայի
Հարությունյան Սեյրան Լևոնի
Հովակիմյան Էդվարդ Սամվելի
Ղալեչյան Անդրանիկ Վալոդյայի
Ղլիշյան Արթուր Էդվարդի
Մանուկյան Ռազմիկ Ժորժի
Մակարյան Սամվել Վանիկի
Մակարյան Միշո Մելիսի
Մարգարյան Էդվարդ Շավարշի
Մարգարյան Դավիթ Շավարշի
Մարգարյան Համլետ Սարգսի
Մարտիրոսյան Արտուշ Մանվելի
Մալաքյան Յուրա Սանթուրի
Մալաքյան Սամվել Սուրենի
Մելիքբեկյան Կամո Հարությունի
Մելոյան Արթուր Ալբերտի
Միրզոյան Գագիկ Մերուժանի
Միրզոյան Սամվել Նորայրի
Մուսինյան Սամվել Վազգենի
Նազինյան Մարտիկ Շաքարի
Չանգլյան Հարութ Վարանցոյի
Չանգլյան Արթուր Ալբերտի
Պապյան Ռոբերտ Անուշավանի
Պետրոսյան Սամվել Արտավազդի
Պետրոսյան Պավել Արտավազդի
Պողոսյան Արտավազդ Արմենի
Պողոսյան Աշոտ Բարխուդարի
Պողոսյան Անդրանիկ Բարխուդարի
Ջառահյան Սամվել Սերոբի
Ջուլհակյան Պավել Վալոդյայի
Ջուլհակյան Սևան Բորիսի
Ջուլհակյան Սամվել Ժորայի
Սադյան Արտակ Շաքարի
Սաղոյան Անդրանիկ Մարսելի
Սաղոյան Հակոբ Մարսելի
Սարգսյան Անդրանիկ Թելմանի
Սարգսյան Հակոբ Աղասիի
Սիմոնյան Գագիկ Հմայակի
Վանյան Սամվել Շամիրի
Վանյան Երվանդ Լեմաքսի
Վանյան Սասուն Լեմաքսի
Վարդանյան Վալերի Մինաևի
Փայտյան Կամո Սերյոժայի
Փայտյան Հրահատ Սերոժի
Օհանյան Երջանիկ Արարատի
Օհանյան Դավիթ Սամվելի
Օհանյան Մարտիկ Սամվելի
Օրդյան Վրեժ Քերոբի
Օրդյան Սամսոն Պապինի
Օրդյան Աշոտ Իշխանի
Օրդյան Գնել Էդիկի
Օրդյան Վարդան Օրդիի
Օրդյան Սուրեն Սողոմոնի
Օրդյան Վովիկ Վարդևանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր