Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

17 սեպ 2018 17:53

«Սասնա ծռերը» մտահոգված է և կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը խիստ մտահոգված է Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու հանգամանքով:
Նրանց տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային վարկի համար:
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի ակնհայտ գաղութատիրական նկրտումներ: Բացի այդ, Ռուսաստանը միջազգային հանրության շրջանում փաստագրված է որպես ոչ ժողովրդավարական և մարդու իրավունքները չհարգող, ինչպես նաևուրիշ պետությունների գործերին կոպիտ ու ագրեսիվ կերպով միջամտող պետություն, ինչի համար հիմք են ծառայել նաև Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը և ռազմական ձեռնարկումները:
Միևնույն ժամանակ՝ Միջին Արևելքը (նրա մեջ նաև Սիրիան), խճողված շահերի բարդ և նուրբ կծիկ է, որտեղ Հայաստանը և հայությունը շատ անելիք ունեն, սակայն որևէ քայլ կատարելիս պետք է առաջին հերթին նկատի առնել այն հրամայականը, որ պետք է ամեն կերպով խուսափել թշնամիներ վաստակելուց և մեր պետական ու ազգային շահերին վնասելուց:
Մինչդեռ Ռուսաստանը Միջին Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, ունի բազմաթիվ հակառակորդներ և նրա հետ միասին որևէ գործողություն կատարելը հղի է Հայաստանին նույնպես թիրախավորելու սպառնալիքով:
Վերոհիշյալի հաշվառմամբ, ՀՀ Վարչապետին հորդորում ենք առհասարակ ձեռնպահ մնալ Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության հետ ասոցացվելու վտանգ պարունակող նմանաբնույթ գործողություններին մասնակցելուց և այդ հիմքով դադարեցնել նրա հետ Սիրիայում այսպես կոչված համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելու նախաձեռնությունից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր