Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

18 սեպ 2018 16:01

Ստեղծվել է բավականաչափ նյարդային մթնոլորտ, որտեղ Երևանը երկրորդ պլան է մղվել. Տեսանյութ

Ստեղծվել է բավականաչափ նյարդային մթնոլորտ, որտեղ Երևանը երկրորդ պլան է մղվել. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, ամփոփեց քարոզարշավի ընթացքը:
 
Արարատ Զուրաբյանը նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում բազմաթիվ թեկնածուների մոտ Երևան քաղաքը ստորադասվել է, իսկ սեպտեմբերի 23-ին ընտրելու ենք Երևանի քաղաքապետ. «Այս քարոզարշավը բավական յուրահատուկ է, ավելի շատ նման է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, որովհետև, կարծում եմ, բազմաթիվ թեկնածուների մոտ Երևան քաղաքը ստորադասվել է: Իսկ մենք սեպտեմբերի 23-ին ընտրելու ենք Երևանի քաղաքապետ, որը սեպտեմբերի 24-ից պետք է ստանձնի պարտականություն, որով պետք է իր ծառայությունը մատուցի Երևան քաղաքին»,- ասաց նա: 
 
Արարատ Զուրաբյանի գնահատմամբ՝ ինչ-որ պահից շեղվել ենք ավագանու ընտրություններից, ստեղծվել է բավականաչափ նյարդային մթնոլորտ, որտեղ Երևանը երկրորդ պլան է մղվել. «Բայց սա, հավանաբար, այս ժամանակահատվածի յուրահատկությունն է: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները, ի վերջո, ինչ-որ չափով դուրս կգան քարոզարշավի ստեղծած այս հարթակից և, այսպես ասած, կտեղափոխվեն Երևան, կանդրադառնան նրան, թե ինչ է պետք Երևանին, ինչ է պետք անել, որ Երևանը լինի նորմալ, մեր բոլորիս ցանկություններն ու երազանքներն արտահայտող քաղաք»:
 
Արարատ Զուրաբյանը նաև մտահոգություն հայտնես, որ ավագանու ընտրությունները ոչ թե քաղաքականցված են, այլ՝ հիստերիկացված. «Երբ մարդիկ հնչեցնում են մեղադրանքներ միմյանց նկատմամբ, դա քաղաքական հարթակի խնդիր չէ, դա այլ հարթություն է, որը հատուկ է չզարգացած ժողովրդավարություններին, որոնցից մեկն էլ Հայաստանի հանրապետության ժողովրդավարությունն է: Տա Աստված՝ այն կայանա և զարգանա: Այսօր քարոզարշավի շրջանակներում ոչ թե Երևանի խնդիրներն են քննարկման առարկա, այլ բարձր ձայնի ու նյարդային մթնոլորտի մեջ փորձ է կատարվում ինչ-որ բան փնտրել, գտնել և մեղադրանքներ հնչեցնել: Ես ինքս ունեմ շատ բարձր ձայն, որը չեմ փորձում օգտագոծել, որովհետև չեմ գտնում, որ դրա կարիքը կա: Կարծում եմ՝ հարցը վերաբերում է Երևան քաղաքին, կոչ եմ անում բոլոին զբաղվել Երևանի խնդիրներով»,-ասաց Արարատ Զուրաբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր