Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

20 սեպ 2018 16:00

Վանաձորի «Պանտերա» գիշերային ակումբում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ կան նաև վիրավորներ

Լոռու մարզում, այսօր, սեպտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 1 հոգի սպանվել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված Վանաձորի բնակիչ 26-ամյա Էդմոն Սանթրոսյանի դին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, Լոռու մարզի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Գաբրիել Պ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ բացի սպանվածից կան նաեւ 3-ից ավելի վիրավորներ, որոնց ինքնությունը Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր