5 պատճառ, թե ինչու են գեղեցիկ աղջիկները ձախողվում սիրային հարաբերություններում
![](https://blognews.am/static/news/b/2018/09/563836.jpg)
Գեղեցիկ աղջիկները սովորաբար մեծ ակնկալիքներ ունեն իրենց զուգընկերներից: Եվ խոսքն անպայմանորեն գումարային ակնկալիքների մասին չէ: Լինելով գեղեցիկ՝ նրանք ցանկանում են իրենց կողքին նույնպես բարետես արտաքինով մեկին տեսնել, ով իրենց ուշադրության կարժանացնի, իր ժամանակը կտրամադրի և կգնահատի նրանց գեղեցկությունը: Եթե աղջիկը հետևում է իրեն և խնամված տեսք է ունենում, ապա ցանկանում է, որ կողքի տղամարդն էլ լինի կոկիկ, և սա շատ տրամաբանական է:
Անարժան զուգընկերներ
Գեղեցիկ կնոջը շատ դժվար է գտնել իրեն համապատասխան մեկին: Նրանք սովոր են, որ արժանի են լավագույնին: Երկար տարիներ չգտնելով նմանատիպ մեկին՝ նրանք ի վերջո ինչ-ինչ պատճառով համաձայնվում են անարժան մեկի հետ լինելուն, ինչը նրանց դժբախտացնում է:
Չափից դուրս շատ ուշադրություն
Գեղեցիկ աղջիկներն օբյեկտիվ պատճառներով մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում: Երբեմն նրանց զուգընկերն էլ է չափից դուրս շատ ուշադրության արժանացնում՝ դառնալով կպչուն, խանդոտ և հավակնոտ, ինչը, միանշանակ, վանում է:
Էմոցիոնալ փակվածություն
Սիրային հարցերում անհաջողությունները ժամանակի հետ հանգեցնում են նրան, որ գեղեցիկ աղջիկներն էմոցիանալ առումով փակվում են: Նրանք դժվարությամբ են անկեղծանում, իրենց հոգին և սիրտը բացում, քանի որ վախենում են կրկին ձախողվելուց:
Խամրելու վախ
Գեղեցիկ աղջիկները հասկանում են, որ տարիքը ոչ ոքի չի խնայում, և մի օր նրանց գեղեցկությունը խամրելու է: Նրանք վախենում են դրանից, քանի որ կարծում են, որ, երբ դա տեղի ունենա, իր սիրելին կհիասթափվի և կլքի իրեն: Այդ մտքերը շարունակ թունավորում են նրանց կյանքը:
Գեղեցիկ աղջիկները հասկանում են, որ տարիքը ոչ ոքի չի խնայում, և մի օր նրանց գեղեցկությունը խամրելու է: Նրանք վախենում են դրանից, քանի որ կարծում են, որ, երբ դա տեղի ունենա, իր սիրելին կհիասթափվի և կլքի իրեն: Այդ մտքերը շարունակ թունավորում են նրանց կյանքը: