Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

20 սեպ 2018 19:00

Հայտնի են տնտեսական նոր ճգնաժամի ժամկետները

Հայտնի են տնտեսական նոր ճգնաժամի ժամկետները
Ամերիկացի միլիարդատեր, Bridgewater Associates ներդրումային կազմակերպության հիմնադիր Ռեյ Դալիոն հանգել է այն եզրակացության, որ տնտեսական նոր ճգնաժամ կարող է տեղի ունենալ մոտակա մի քանի տարիներին՝ գրում է Business Insider-ը։
Ըստ փորձագետի, տնտեսական ցիկլը բաժանված է մի քանի փուլով: Նախ, պարտքերը աճում են արտադրության եկամուտների և ակտիվների արժեքի աճի հետ: Այնուհետև կենտրոնական բանկերը սկսում են խստացնել դրամավարկային քաղաքականությունը `աճող պարտքերի պատճառով:
Ֆինանսիստը նշել է, որ տոկոսադրույքները նվազում են հասնելով գրեթե զրոյի և տնտեսությունը մտնում է դեպրեսիայի փուլ, ինչը կենտրոնական բանկերին ստիպում է ակտիվներ գնել և կիրառել քանակական մեղմացման քաղաքականություն:
«Կարծում եմ, որ այն ժամանակաշրջանը, որտեղ մենք գտնվում ենք, շատ նման է անցյալ դարի 30-ականներին», – ասել է Դալիոն, նշելով, որ ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակը նման է Մեծ դեպրեսիայի ժամանակներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր