17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

21 սեպ 2018 13:14

«Թիրախավորված կրակ է եղել». պաշտպանության նախարար

«Թիրախավորված կրակ է եղել». պաշտպանության նախարարՊայմանագրային զինծառայող Հայկազ Մաթեւոսյանը մահացել է թիրախավորված կրակի հետեւանքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19–ին 38–ամյա պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին։
«Թիրախավորված կրակ է եղել»,– ասաց նախարարը։
ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է նաև հյուսիսարևելյան սահմանին պայմանագրային զինծառայողի մահվան մասին: «Թիրախավորված կրակ է եղել»,- ասել է պաշտպանության նախարարը:
«Ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ:
«Ոստիկանական ուժերից վիրավորներ չկան»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 19–ին ժամը 13.30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։
Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր