Սեպտեմբերյան վերջին օրերին ջերմաստիճանի տատանումներ կլինեն

Հաղորդագրության մեջ նշված է, որ ջերմաստիճանը սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Այսօր շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանում սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 26-28, գիշերային ժամերին` 15-17 աստիճան տաքություն։