Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

22 սեպ 2018 22:29

Մի հիգ հոգու սպանեին երևի եսքան ոստիկան չգար՝ Գևորգ Պետրոսյանը Աջափնյակի ԲՀԿ շտաբում տեղի ունեցածի վերաբերյալ. Լուսանկարներ

Մի հիգ հոգու սպանեին երևի եսքան ոստիկան չգար՝ Գևորգ Պետրոսյանը Աջափնյակի ԲՀԿ շտաբում տեղի ունեցածի վերաբերյալ. ԼուսանկարներԱրդեն տեղեկացրել ենք, որ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ 15-րդ թաղամասում գտնվող Գևորգ Չաուշի հուշարձանին հարակից տարածքում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում։
Նշենք, որ այս պահին ԲՀԿ շտաբում դեռ շարունակում են մնալ ոստիկանները, այնտեղ են գտնվում նաև ԲՀԿ պատգամավորներ՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, Իվետա Տոնոյանը, Կարինե Պողոսյանը և այլոք: Շտաբի տարածքում հավաքված են նաև բազմաթիվ երիտասարդներ:
Hayacq.com-ը կատարվածի մասին փորձեց տեղեկատվություն ստանալ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանից. «Ըստ ոստիկանության, իրենք ստացել են անանուն ահազանգ, թե իբր այս հասցեում, ընտրակաշառք է բաժանվում և տասնյակ աշխատակիցներով եկել են դեպքի վայրի զննություն կատարելու: Դեպքի վայրի զննությանը որևէ մեկը չի խոչնդոտել: Ես, որպես պատգամավոր նաև մասնակցել եմ այդ գործողություններին և իմ ստորագրությամբ հաստատել եմ, բայց արձանագրությունը կազմելուց հետո, դարձյալ քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկանության աշխատակիցներ ներխուժեցին  սենյակ և  մեր ու նրանց մեջ, պատգամավորների հետ սկսեցին, բռնի գործողություններով մեզ հեռացնել ֆոյեից, իբրև թե իրենք ման են գալիս հեռուստացույցի տակի սարքը, որը իրենց կարծիքով, կարող էր տեղեկություն պարունակել, են դեպքում, երբ ես  արդեն ստորագրել էի, որ մենք հանձնում ենք դա: 
Երևան քաղաքում երևի մի հիգ հոգու սպանեին եսքան ոստիկան չգար ստեղ կանգներ,-Hayacq.com-ի հետ զրույցում մանրամասնեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը նշեց, որ վստահ է որևէ մեկին ընտրակաշառք չի բաժանվել,  նաև հարց է առաջանալու ակնհայտ սուտ մատնություն իրականացնող անձին քրեակն պատասխանատվության  ենթարկելու համար: 
Մեր դիտարկմանը, թե ինչ է տեղի ունեցել, որ դռան ապակիները կոտրված էին Գևորգ Պետրոսյանը նշեց, որ երբ ոստիկանները 15-20 հոգով հարձակվեցին, քաշքշոց է տեղի ունեցել. «Այս պահին չկա բերման ենթարկելու որոշում, ընդամենը ոստիկանությունը ասում է, որ հրավիրում ենք, իսկ մարդը իրավունք ունի իր նկատմամբ եղած հրավերը կամ ընդունել կամ մերժել, եթե հրավերք չի ապա պահանջում ենք բերման ենթարկելու որոշում», ասաց պատգամավորը, հավելելով, որ խոսքը ԲՀԿ շտաբի պատասխանատուներից մեկին է վերաբերվում:
 
Հավելենք որ, արդեն տևական ժամանակ է, Աջափնյակ վարչական շրջանում բազմաթիվ էին շրջանառվող լուրերը, ընտրակաշառքի բաժանման հետ կապված, նույնիսկ լուրեր կային, որ բնակիչները անձնական զրույցներում նշում էին՝ «Եթե գումար վերցնենք, ո՞վ պետք է իմանա»:
Շրջանառցուղ լուրերի համաձայն, նաև նախընտրական գործընթացին իրենց մասնակցությունն են ունենում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, տեղակալը, ինչպես նաև նախկինում ՀՀԿ-ի համար ձայն բերած թաղային հեղինակությունները: 
Մի հիգ հոգու սպանեին երևի եսքան ոստիկան չգար՝ Գևորգ Պետրոսյանը Աջափնյակի ԲՀԿ շտաբում տեղի ունեցածի վերաբերյալ. Լուսանկարներ
Մի հիգ հոգու սպանեին երևի եսքան ոստիկան չգար՝ Գևորգ Պետրոսյանը Աջափնյակի ԲՀԿ շտաբում տեղի ունեցածի վերաբերյալ. Լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր