Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ          Տեսանյութ․Սարգիս Ստեփանյանն Աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Աշխարհի քառակի չեմպիոն       Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու    

24 սեպ 2018 19:20

Սեքսը, երեխաները, ալկոհոլը և ամաններ լվանալը. լավագույն և վատագույն զբաղմունքների թոփ տասնյակը

Սեքս և ալկոհոլ մարդիկ աշխարհում ամենաշատն են սիրում, իսկ բուժվել և ամանները լվանալ ցանկանում են անել ամենավերջին հերթին: Հոգեբանները կազմել են մարդկանց ամենասիրելի և ոչ սիրելի զբաղմունքների ցուցակը,- հաղորդում է The Daily Mail-ը:
Նոր Զելանդիայի Քենթերբերի համալսարանի գիտնականները՝ Քարսթեն Գրիմի գլխավորությամբ, հարցում են անցկացրել SMS հաղորդագրություններով: Օրը երեք անգամ հարցվողները պետք է պատասխանեին այն հարցին, թե ինչ են արել և ինչ են զգացել:
Պարզվել է, որ մարդիկ սեքսով զբաղվելն ավելի է դուր գալիս, քան երեխաների ծնունդը և դաստիարակությունը։ Երկրորդ տեղում են գտնվում ալկոհոլը, կրոնական մտորումները և երեխաների խնամքը:
Ամենաքիչ հաճույք են ստանում բուժումից և Facebook-ից:
Ձեզ ենք ներկայացնում լավագույն զբաղմունքների թոփ տասնյակը.
1. Սեքս
2. Ալկոհոլի օգտագործում
3. Ուրիշներին օգնություն
4. Կրոնական մտորումներ
5. Երեխաների խնամք
6. Երաժշտություն
7. Շփում
8. Հոբբի
9. Շոփինգ
10. Խաղեր
Ամենավատ զբաղմունքների թոփ տասնյակը.
1. Բուժում
2. Facebook
3. Տնային աշխատանք
4.Ուսում
5. Քննություններ և թեստեր
6. Դասախոսություններ
7. Փող ձեռք բերել
8. Տեղափոխություններ
9.Համակարգչով աշխատանք
10. Ամաններ լվանալ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր