Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

25 սեպ 2018 20:18

Ինչ զենք է գնել Ադրբեջանը Ռուսաստանից 2005-2018 թվականներին

Ինչ զենք է գնել Ադրբեջանը Ռուսաստանից 2005-2018 թվականներինԲաքվում սեպտեմբերի 25-27-ն անցկացվում է ADEX 2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ընկերություն աշխարհի 32 երկրից: Այդ միջոցառման ավանդական մասնակից է նաև Ռուսաստանը:
Ռուսաստանն առաջատար երկրներից մեկն է, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում: Այս կապակցությամբ ТАСС-ը ներկայացրել է, թե ինչ զինատեսակներ է Ադրբեջանը գնել ՌԴ-ից 2005-2018 թվականներին:
Այսպես` 2005–2010 թվականներին ադրբեջանական ուժային կառույցները գնել են ուղղաթիռնր` Մի-172,Մի-171Բ, Բե-200ՉՍ և այլն:
2007-ին երկիրը ձեռք է բերել Տ-72Բ 62 տանկ, 2008-2010-ին` ԲՏՌ-80Ա 70 հատ զրահամեքենաներ, 2010-ին` 100 հակատանկային «Կորնետ-Է» համալիր: 2009 -ին կնքվել է, փորձագետների գնահատականներով, 300 միլիոն դոլարի պայմանագիր՝ Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ:
2013-2018 թվականներին Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է մոտ 1 միլիարդ դոլարի պայմանագրերի խոշոր փաթեթ: Դրա շրջանակում ադրբեջանական կողմը ՌԴ-ից ստացել է ՝ Տ-90Ս 100 հատ տանկ, 118 հատ ԲՄՊ-3 մարտական մեքենա, 230 հատ ԲՏՌ-82Ա զրահամեքենա, 166 հրետանային համակարգ, այդ թվում՝ 18 հատ «Մստա-Բ» ինքնագնաց հաուբից, 18 հատ «Վենա», «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 18 մարտական մեքենա, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգի 24 մարտական մեքենա:
Հաղորդվում է, որ 2014-ին Արդբեջանը ցանկացել է ձեռք բերել «Բալ-Է» շարժական ափային հականավային հրթիռային համալիրի մեկ դիվիզիոն, սակայն գործարքը դեռ չի կայացել, թեև կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր