10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

25 սեպ 2018 16:18

Տեսանյութ. Թիմերից մեկը ներկայացրեց ապագայի գաղափար, իսկ մյուսները Երևանի գլխավոր հավաքարար կամ լիֆտյոր էին կարծես պատրաստվում ընտրվել

Տեսանյութ. Թիմերից մեկը ներկայացրեց ապագայի գաղափար, իսկ մյուսները Երևանի գլխավոր հավաքարար կամ լիֆտյոր էին կարծես պատրաստվում ընտրվելՀայացք մամուլի ակումբի հյուրն էր քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Թեման՝ Երևանի ավագանու ընտրություններից դեպի ԱԺ արտահերթ ընտրություններ:
Արմեն Բադալյանը նշեց, որ ՀՀ անկախ պետականության 30 տարվա ընթացքում սա երրորդ ընտրությունն էր, որ տեղի ունեցավ ազատ, արդար, թափանցիկ սկզբունքով. «Առաջինը տեղի է ունեցել 1991թ., երկրորդը՝ 1999թ. մայիսին, սա երրորդն էր և ինչպես քվեարկեց ընտրողը, այդպիսի արդյունք ստացանք»,- ասաց Արմեն Բադալյանը:
 
Անդրադառնալով ընտրողների ցուցանիշին Արմեն Բադալյանը նկատեց, որ, երբ քննարկվում է այս թեման, պետք է հստակեցնել՝ որքան իրական ընտրող կա տվյալ պահին և ըստ այդմ վերլուծություն կատարել. «Երևանում գրանցված 850 հազար ընտրողից մի մասն արտագաղթել է, մյուս մասը՝ այդ պահին քաղաքում չի եղել։ Հստակ չեն փաստերը, թե իրական ընտրողները քանի տոկոս են կազմում: Եթե 850 000-ից 50 000 երկրում չէ, սա իհարկե նոռմալ իրավիճակներում նոռմալ է, հեղափոխական իրավիճակի՝ տիրող էյֆորիայի համեմատ նոռմալ չէ, իսկ եթե 850 000-ից առկա է 500 000 ընտրող, ապա այդ պարագայում բավականին մեծ թիվ է և հեղափոխական էյֆորիան հաղթել է»։
 
Թե ինչու նման արդյունք եղավ, Արմեն Բադալյանը բացատրեց նրանով, որ քաղաքական թիմերից մեկը ներկայացրեց հեղափոխության, ապագայի գաղափարը, իսկ մյուս թիմերը, տպավորություն ստեղծեցին, թե պատրաստվում են ընտրվել՝ որպես Երևանի գլխավոր հավաքարար կամ լիֆտյոր. «Կարող ենք ասել, որ 300 հազար մարդ այսօր Երևանում աջակցում է վարչապետին։ Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ իրենց թեկնածուն քաղաքականապես չկայացած էր, դա փոխարինվեց գաղափարով և զգացմունքայնությամբ: Նրանք դրեցին ապագայի գաղափար, ինչով էլ նման առավելությամբ հաղթեցին մյուսներին», ասաց Արմեն Բադալյանը: 
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր