Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները          Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը       Տեսանյութ.«Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական ջահերով երթը    

23 ապր 2026 23:32

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմաններըԻրանը պահանջում է ԱՄՆ-ից երկարատև խաղաղություն, Թեհրանի օրինական իրավունքների ճանաչում, վնասի փոխհատուցում և ագրեսիայի չկրկնման երաշխիքներ։

Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Եթե նրանք ցանկանում են կռվել, մենք պատրաստ ենք պատերազմի։ Եթե համաձայնության հասնենք բանակցելու համար, բանակցությունները պետք է լինեն արդար, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը, Իրանի օրինական իրավունքների ճանաչմանը, վնասի փոխհատուցմանը և ագրեսիայի չկրկնման երաշխիքներին։ Այդ դեպքում մենք պատրաստ ենք բանակցությունների»,- լրագրողներին ասել է նա Իսլամական Հանրապետության բանակի օրվան նվիրված ընդունելության ժամանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր