Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին          «Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը հաստատվել է       Սպասվում է ինտենսիվ անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով    

26 սեպ 2018 18:20

Պուտինի Հայաստան այցն այս տարի դժվար թե տեղի ունենա. Պուտինի օգնական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը քննարկվում է, սակայն քիչ հավանական է, որ տեղի կունենա մինչև տարեվերջ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ուշակովը նշել է, որ այս տարի Փաշինյանն ու Պուտինն առնվազն երեք անգամ հանդիպելու են՝ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին, Աստանայում ՀԱՊԿ նիստին և Մոսկվայում ԵՏՄ գագաթնաժողովին:

Ինչ վերաբերում է Պուտինի Հայաստան այցին, Ուշակովն ասել է, որ ժամկետները չեն քննարկվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր