Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 սեպ 2018 17:20

Քրեական հեղինակություն Ֆազի եղբորն այսօր մեղադրանք է առաջադրվել

Քրեական հեղինակություն Ֆազի եղբորն այսօր մեղադրանք է առաջադրվելԼուսանկարում ձախից՝ Աջափնյակի համայնքապետ Արտավազդ Սարգսյանը, աջից՝ Գրիգորի Գրիգորյանը
Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբորը՝ Գրիգորի Գրիգորյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել:
Գրիգորյանը ձերբակալվել է սեպտեմբերի 25-ին:
Տեղեկությունը  հաստատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի (ինքնիրավչություն, որը կատարվել է բռնություն գործադրելով) եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախորդ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ Աջափնյակում ընտրակաշառք է բաժանվում. ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:
Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն (խոսքը Գրիգորի Գրիգորյանի մասին է,-հեղ.) կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:
Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետեւ միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով եւ քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով եւ բղավոցներով:
Նշենք, որ Գրիգորի Գրիգորյանը Աջափնյակի թաղապետի տեղակալն է: Աջափնյակի թաղապետը ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր