ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

28 սեպ 2018 14:48

Այնուամենայնիվ Բելառուսը կշարունակի համագործակցել Ադրբեջանի հետ՝ կատարելով «Պոլոնեզի» վաճառք

Այնուամենայնիվ Բելառուսը կշարունակի համագործակցել Ադրբեջանի հետ՝ կատարելով «Պոլոնեզի»  վաճառքՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այսօր մեկնարկած ԱՊՀ մասնակից երկրների գագաթնաժողովում Բելառուսի՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի խմբաքանակի վաճառքի մասին քննարկում Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև չի լինի:

Այս մասին ասում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը.«Եթե լինեն ապա միայն կուլիսային քննարկումներ: Սա, ամեն դեպքում ՀԱՊԿ գագաթնաժողով չէ, և այդ հարցը ԱՊՀ գագաթնաժողովի օրակարգ մտնել չի կարող»:
Քաղաքագետն ամեն դեպքում կարծում է, որ Բելառուսը կշարունակի համագործակցել Ադրբեջանի հետ՝ կատարելով «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի վաճառք:

 Հիշեցնենք, որ այս պահին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Ներկա են նաև Հայաստանի և Բելառուսի ղեկավարները:
Հայաստաննն ու Բելառուսն անդամակցում են նաև ՀԱՊԿ-ին, որն իրենից ենթադրում է նաև խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը:
Հիշեցնենք նաև, որ Razm.info կայքի վերլուծաբանները դեռ օգոստոսին պարզել էին, որ Ադրբեջանը բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի նոր խմբաքանակ է ստացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր