Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

28 սեպ 2018 16:13

Քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը խոսեցին ավտոմաքսազերծման խնդիրներից, Նորագավիթի մաքսատանը կայանալիք բողոքի ակցիայի և ՊԵԿ-ի կողմից խոստացած բարեփոխումների մասին:
 
Գայանե Պապոյանը նշեց, որ ինվոյսների հետ կապված երկակի ստանդարտներ են կիրառվում. «Նորագավիթի մաքսատանը կիլոմետրանոց հերթեր են առաջանում, և դրա պատճառներից մեկն այն է, որ Բագրատաշենում մաքսազերծում չեն իրականացնում: Քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել, և ստիպված մաքսային պահպանության են հանձնում՝ օրավարձով: Ստացվում է, որ մաքսային մամինը նպաստում է, որ տասնօրյա ժամկետում քաղաքացիները չկարողանան իրականացնել մաքսազերծումը: Բագրատաշենից քաղաքացիներն ահազանգում են, որ Վրաստանից տրանսպորտային միջոց գնելուց հետո գնման ակտն են ցույց տալիս, բայց պարտադրում են անպայման ինվոյս ունենալ, և քաղաքացիները 2000 դրամ վճարում ու ձեռք են բերում: Առաջարկում ենք կառուցվածքային բարեփոխում՝ և՛ կադրային, և՛ կահավորման առումով, որպեսզի նաև թարգմանչական ծառայություն լինի, որ հերթագրվելու համար սարք լինի՝ կտրոններով, քանի որ երբեմն վեճեր են առաջանում: Առաջարկում ենք կարմիր և կանաչ լույսերի գաղափարը ներմուծել, եթե քաղաքացին մաքսային մարմնի հետ կապված վեճ չունի, թող նրա համար ավելի պարզ գործընթաց գործի: Առաջարկում ենք նաև, որ ՊԵԿ-ը վճարովի ծառայություն ստեղծի, որ ոչ աշխատանքային օրերին ևս ծառայություն լինի, ինչը կնպաստի նաև արտաբյուջտային ֆոնդի լրացմանը»,- ասաց փաստաբանը:
 
Արտակ Խաչատրյանն էլ  ասաց, որ իրենց առաջարկների նպատակն այն է, որ նախկին ռեժիմով աշխատանքը դադարեցվի, հարմարավետ լինի, այդ թվում՝աղջիկների համար:
Նա նաև ասաց, որ այս հարցերի շուրջ քննարկում են ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալի հետ և որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել.«Մաքսատանը շատ ավելի ուրիշ հիմնարկի աշխատողներ կան, քան մաքսատան աշխատողներ, միայն, երևի, պաղպաղակ վաճառողներ չկան: Երկիրը զարգացման ուղի է բռնել, բայց մաքսատունն իր ամեն ինչով 90-ական թվականներին է մնացել»,-ասաց Արտակ Խաչատրյանը, հավելելով, որ չնայած որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածության են եկել, սակայն երկուշաբթի նախատեսում են Նորագավիթի մաքսատանը բողոքի ակցիա իրականացնել, քանի որ, ամեն ինչ դանդաղ է ընթանում, բայց սպասելու ժամանակ չկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր