Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 սեպ 2018 10:41

«Հրապարակ». Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, որդին՝ քաղաքական ուժերի,Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի» հետ

«Հրապարակ». Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, որդին՝ քաղաքական ուժերի,Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի» հետ«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։
Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։
Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան եւ այլք։ Իսկ Վարդան Օսկանյանը կա՞, մեզ ասացին՝ դասավանդում է ԱՄՆ-ում, գիրք է գրում։ Առայժմ չի ցանկանում «երեւալ», սակայն գրքի պրեզենտացիայից հետո գալու է․ «Այս պահին «թիմում» սպասողական վիճակ է՝ նախ վճռաբեկ դատարանի որոշման պահով․ դատելով վերջին շրջանում Քոչարյանի հանգիստ վիճակից, կարելի է կարծել, որ նա չկալանավորվելու երաշխիք է ստացել։
Հայցը ՍԴ-ին է վերահասցեագրվելու՝ անձեռնմխելիության մասով, ապա սպասում են ԱԺ-ի շուրջ զարգացումներին։ Քոչարյանի թիմում կատեգորիկ դեմ են ԱԺ լուծարմանը։ Քոչարյանն առաջին օրվանից ասել է՝ ես վերադառնում եմ քաղաքականություն ո՛չ պաշտոնի համար․ հարկավոր է ԱԺ ուժերի հետ համաձայնեցված գտնել մի ուժեղ գործիչ եւ առաջադրել վարչապետի պաշտոնում, «որը վերջ կտա երկրում տիրող այս քաոսին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր