Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

29 սեպ 2018 19:10

Ուկրաինան հրաժարվել է վճարել Ռուսաստանին 3 միլիարդ եվրո պարտքը

Ուկրաինան պարտավոր չէ վճարել Ռուսաստանին 3 միլիարդ եվրո պարտքը: Այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշոնկոն: Գրում է РИА Новости-ն:
«Մենք որոշակի ժամանակ պաշտպանվեցինք, բայց ես կարծում եմ՝ ճիշտը դատարանում կհաղթի: Մենք պաշտպանվել ենք ՌԴ-ի պահանջներից պարտքը վերադարձնելու վերաբերյալ, որոնք կորսվել են 2013-ին նախկին նախագահ Յանուկովիչի օրոք, որոնք ի միջի այլով նա լցրել է բեռնատարները և դուրս հանել դրանք Ուկրաինայի տարածքից: Եվ մենք ապացուցել ենք, որ անարդար է պահանջել Ուկրաինայից այդ գումարը»,- ասել է Պորոշենկոն:
2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը երեք միլիարդ դոլարով գնել է Ուկրաինայի սուվերեն միջազգային պարտքը:
2018-ի սեպտեմբերին Անգլիայի դատարանը բավարարել է Կիևի բարձրագույն դատարանի որոշման հայցը, որը պարտավորեցրել էր Ուկրաինային վճարել պարտքը:
Ռուսաստանի ֆինանսների նախարարը խոստացել էր դիմել Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր