Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

18 հուն 2026 11:58

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրելԴոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։

Այն հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի ԱԳՆ-ն: Փոխըմբռնման հուշագիրը 60 օր ժամկետով ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում: Այս ամսին փոխանցում է bbc.com-ը։

«Այն ստորագրված է։ Ստորագրվել է Վերսալում: Ես հենց նոր ստորագրեցի այն»,-հաստատել Է Թրամփը Վերսալյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Ընդ որում, Թրամփը հերթական անգամ սպառնացել է վերսկսել հարձակումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները:

Հուշագրի տակ իր ստորագրությունն է դրել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր