Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 հոկ 2018 14:02

Հաջիև. «Ալիև-Փաշինյան հանդիպումը վկայում է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է»

Հաջիև. «Ալիև-Փաշինյան հանդիպումը վկայում է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է»«Ալիև-Փաշինյան հանդիպման նախաձեռնողը Հայաստանի վարչապետն էր», – այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով` «դա ևս մեկ անգամ վկայում է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է, և դրանք ընթանում են հենց հակամարտության կողմ հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Հաջիևն ասել է, որ նույն ձևաչափում էին ընթացել արտգործնախարարների` Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին կայացած բանակցությունները, ինչպես նաև Բրյուսելում հուլիսին տեղի ունեցած հանդիպումը:
«Մենք այդ ամենը դրական ենք գնահատում: Ադրբեջանը պատրաստ է հայ -ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստող կառուցողական բանակցություններին և շփումներին: Դա ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի հավատարմությունը ներկա ձևաչափով ծավալվող բանակցային գործընթացին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են անցած շաբաթավերջին Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ գագաթնաժողովը: Երկու երկրների ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:
azatutyun.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր