Ալիևը չի՞ վստահում Փաշինյանին. հանձնարարել է շփման գծում ավելի լայնորեն կիրառել հատուկ տեխնիկական միջոցներ

Սակայն շաբաթ օրը` այս պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա. հայտնում է Trend-ը:
Այսպես` Ալիևը հանձնարարել է ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել և հատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար: