ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 հոկ 2018 21:50

Ծերությունն ամենևին էլ ճակատագրի հեգնանք չէ. Ֆոտոշարք

Ծերությունն ամենևին էլ ճակատագրի հեգնանք չէ. ՖոտոշարքԱրտերկրում մարդիկ վաղուց արդեն հասկացել են՝ ծերությունն ամենևին էլ ճակատագրի հեգնանք չէ: Երբ մոտենում է կենսաթոշակի տարիքը, մարդիկ սկսում են ավելի հաճախ շրջագայել, նորովի բացահայտել աշխարհը: Հայաստանում, սակայն, որքան մարդը մեծանում է, ավելանում են նրա հոգսերը: 
«Երևան, իմ սեր» հիմնադրամն այսօր ՍԲ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ապրող տարեցներին և Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին հիշեցրել է մանկության տարիները:  Տարեցների միջազգային օրվա առթիվ, հիմնադրամի բակում կազմակերպվել է համերգային երեկո: Օրվա հերոսների  մանկության ու երիտասարդության տարիների սիրելի ժողովրդական երգերը կատարել են  «Լապտերներ»  մանկական նախագծի երաժիշտները: Ներկաներից ոմանք երգել են երաժիշտների հետ, հեռախոսով հավերժացրել անմոռանալի ակնաթարթը: 
«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը Hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ տարեցները մշտապես եղել են հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Իսկ «Լապտերների»  երաժիշտներին Կարապետյանը նվիրեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների ժողովածուն:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր