«Ժողովուրդ».Հրահանգ կա՝ հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում. հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել:
Օրինակ` Նորք Մարաշի «բանդայի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգն ուսումասիրել է նաեւ Վարդանյանի մեղադրանքը եւ որոշել է ազատ չարձակել նրան: Ըստ ամենայնի, տարածված լուրերը, թե «ներքին հրահանգ» կա պարագլուխներին պահել կալանքի տակ, այնքան էլ իրականությունից հեռու չեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: