Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 հոկ 2018 14:10

Ինչպիսին կլինի հոկտեմբեր ամիսը

Ինչպիսին կլինի հոկտեմբեր ամիսը«Այս տարվա հոկտեմբերին կլինեն ե´ւ տաք օրեր, ե´ւ սառը։ Ամեն ինչ կլինի նորմայի սահմաններում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Տեղումների քանակը կլինի նորմայից բարձր, իսկ միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում է։ Եթե տասնօրյակների կտրվածքով նայենք, ապա առաջին տասնօրյակում ջարմնմտիճանը նորմայից ավելի կլինի 2-3 աստիճանով, օրինակ երեկ՝ հոկտեմբերի 1-ին ունեցել ենք կլիմայական շեղում 5-6 աստիճանով՝ գրանցվել է 31 աստիճան։
Հոկտեմբերի 5-ից ջերմասինճանը կնվազի 5-6 աստիճանով՝ կապված Հայաստանի տարածք ներթափանցող սառը օդային հոսանքների հետ։ Դրանց անմիջական ազդեցության տակ կլինեն ն Լոռին, Տավուշը, Սյունիքը եւ Արցախը, քանի որ դրանք գալու են հյուսիս-արեւելքից։ Կանխատեսվում է, որ այդ ժամանակ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
Այսօր Հանրապետության մի քանի շրջաններում, ինչպես նաեւ Երեւանում սպասվում են տեղումներ, իսկ վաղը  տեղումներով եղանակը կպահպանվի Շիրակի, Տավուշի,  Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում»։
Գագիկ Սուրենյանի խոսքով հոկտեմբեր ամսվան բնորոշ են առատ տեղումները, որը կսկվի երկրորդ տասնօրյակից։ «Երկրորդ եւ երրորդ տասնօրյակները կլինեն համեմատաբար սառը եւ կմոտենան կլիմայական նորմային»,- այսպես ավարտեղ հոկտեմբեր ամսվա եղանակային իր կանխատեսումը Գագիկ Սուրենյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր