Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 հոկ 2018 16:00

Նապոլեոնի համախտանիշ. Ինչպես է կարճ հասակը ազդում տղամարդու առողջության վրա

Այն մասին, թե ինչպես է տղամարդու ոչ բարձր հասակը ազդում նրա առողջության, վարքի և կյանքի նկատմամբ վերաբերմունքի վրա։
Կարճահասակության ախտանիշը ներքին բարդույթ է, որը ուղեկցում է կարճահասակ տղամարդուն ամբողջ կյանքի ընթացքում: Նա հասկանում է, որ նրան ինչ-որ բան չի բավարարում, և այդ զգացումը ուղեկցում է նրան միշտ և ամենուր: Այսպիսի տղամարդիկ ոչ հազվադեպ ագրեսիվ են լինում, ունենում են թերարժեքության զգացում: «Նապոլեոնին» թվում է, թե նրա հասակին միշտ ուշադրություն են դարձնում, բայց դա ընդամենը նրան թվում է: Հոգեբանական խնդիրները կարելի է հաղթահարել, կարևորն այն է, որ իրենց արտաքինում գտնեն առանձնահատուկ «պլյուսներ»:
Եթե տղամարդը կարճահասակ է, ապա նա պետք է ունենա ավելորդ քաշ և դուրս ընկած փոր՝ այսպես են մտածում նրանք, ովքեր ոչինչ չեն ուզում փոխել: Սակայն այդպիսի փոր կարող է ունենալ յուրաքանչյուրը, պարզապես կարճահասակների մոտ դա ավելի նկատելի է:
Կարճահասակ մարդիկ սովորաբար մեջքն ուղիղ են պահում՝ ի տարբերություն բարձրահասակ տղամարդկանց:
Գիտնականները անցկացրել են հետազոտություն՝ համեմատելու տարբեր հասակի 15 հազար տղամարդկանց և կանանց ուղեղի արյունազեղման ռիսկը: Պարզվել է՝ որքան բարձրահասակ է մարդը, այնքան փոքր է ռիսկը: Դրանից խուսափելու համար պետք է առողջ կենսակեորպ վարել, շատ շարժվել, որպեսզի արյունը ակտիվորեն շրջանառվի ամբողջ օրգանիզմում: Պարզվել է նաև, որ կարճահասակների ծերացման գործընթացը շատ դանդաղ է ընթանում:
Եզրակացություն. տղամարդու առողջությունը ավելի շատ կապված է նրա կենսակերպի հետ, քան հասակի: Կարելի է բողոքել կյանքից և նախանձել բարձրահասակներին, կարելի է նաև փոքրիկ թերությունը վերածել մեծ արժանիքի, այդ ժամանակ կապրեք ավելի հեշտ և ավելի լավ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր