Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին          Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը       Վանաձորում 7 տարեկան երեխայի մшհվան պատճառ դարձաձ խողովակը կապամոնտաժվի    

02 հոկ 2018 19:02

Կալանքից ազատ է արձակվել Արմեն Սողոյանը

Կալանքից ազատ է արձակվել Արմեն ՍողոյանըHayacq.com-ի տեղեկություններով րոպեների ընթացքում կալանքից ազատ կարձակվի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանը:
 
Հիշեցնենք, որ Արմեն Սողոյանը ձերբակալվել էր 2016 թ-ի դեկտեմբերի 27-ին իբրև թե կաշառք ստանալու կասկածանքով: Սակայն, մինչ օրս, այդպես էլ հիմնավոր ապացույցներ  չեն գտնվել և այսօր արդեն Արմեն Սողոյանի խափանման  միջոցը՝ կալանքը փոխվել է և նա ազատ է արձակվել: 
 
Նշենք, որ ըստ շրջանառվող որոշ լուրերի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը այդ ժամանակվա քաղաքական որոշ ինտրիգների զոհ է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր