ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 հոկ 2018 11:30

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը կլինեն ոչ աշխատանքային

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը կլինեն ոչ աշխատանքայինՀայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերը ` հոկտեմբերի 7-ից կլինեն ոչ աշխատանքային:
 «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում:
«2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով: Հաշվի առնելով վերը նշվածը և գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ նպատակահարմար ենք համարում Ֆրանկոֆոնիայի  գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը:
«Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ և պետք է խնդրենք վաղը հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն և, ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները և եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրերն են հայտարարվելու ոչ աշխատանքային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր