Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 մայիս 2022 12:59

Չքվել են ԱԺ-ի իրենց տեղերից...փողոցում մանր խուլիգանությամբ են զբաղվում...քննադատական խոսքեր ընդդիմադիրների հասցեին

ԱԺ-ն մայիսի 25-ին գերարագ կերպով սպառեց օրակարգի բոլոր հարցերը և ՔՊ խմբակցության բոլոր՝ ներառյալ գործուղման մեջ գտնվող 4 պատգամավորի ձայներով ընդունեց օրակարգի բոլոր նախագծերը:


Ընդունված օրինագծերից 5-ը ԱԺ հանձնաժողովները և կառավարությունն առաջարկել էին 24 ժամյա ռեժիմով քննարկել, հետևաբար՝ խորհրդարանը հայտարարված 3 ժամ ընդմիջումից հետո կվերադառնա այդ նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:


Օգտվելով ընդդիմադիրների բացակայությունից՝ ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով քննադատական խոսք և  բացասական որակումներ հնչեցրին դահլիճում չգտնվող իրենց գործընկերների հասցեին: Վերջիններս ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մեղադրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարության վերցրած 100 մլն դոլարի գումարի ծախսն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունն զուտ քաղաքական շահարկումների նպատակներով օգտագործելու մեջ:


ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից  հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներով զբաղվելու փոխարեն ընդդիմադիր պատգամավորները փողոցում «մանր խուլիգանությամբ են զբաղվում»:  Մեկ այլ ՔՊ-ական էլ հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները «չքվել են  ԱԺ-ի  իրենց տեղերից»:


ՔՊ խմբակցությունը միաձայն ընդունեց հետևյալ օրենքի նախագծերը և  փաստացի մեկ օրում սպառեց ԱԺ ողջ օրակարգը.


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցում, 24-ժամյա ռեժիմ),


Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցում, 24-ժամյա ռեժիմ),


«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Առաջին ընթերցմամբ (Առաջին ընթերցում, 24-ժամյա ռեժիմ),


Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Առաջին ընթերցում)


«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Առաջին ընթե(Առաջին ընթերցում, 24-ժամյա ռեժիմ),


Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում)


Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցում և 24-ժամյա ռեժիմ),


«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում ),


ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),


Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին(Առաջին ընթերցում),


«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցում),


Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցում),


Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցում),


«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցում),


«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),


«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցում),


«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),


«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցում),


«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),


Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),


Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցում) նախագծերը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր