«168 ժամ».Թիրախային, ոչ պատահական կոչ՝ ՀՀ իշխանություններին.ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն
![«168 ժամ».Թիրախային, ոչ պատահական կոչ՝ ՀՀ իշխանություններին.ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն «168 ժամ».Թիրախային, ոչ պատահական կոչ՝ ՀՀ իշխանություններին.ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն](https://hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1538639082_exxv_nikol-pashinyan.jpg)
Ըստ նրա՝ տեսանելի է, որ կա որոշակի աջակցություն ՀՀ նոր իշխանությանը, բայց ոչ անվերապահ աջակցություն այդ իշխանության գործողություններին: Զաշտովտի խոսքով, ինչպես երևում է, համազեկուցողին անհանգստացնող հանգամանքն արագացված կարգով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ՀՀ իշխանությունների ցանկությունն է, որի ընթացքում կարող են մի շարք կոպիտ խախտումներ տեղի ունենալ: «Նման համակողմանի անդրադարձով ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև, նախանշում, թե ինչպես պետք է գործեն քաղաքական ուժերը»,- ասել է վերլուծաբանը:
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Տարասովը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն: «Դրանից առաջ լուրջ աշխատանք պետք է ծավալել, համերաշխության մթնոլորտ ձևավորել և խուսափել անկայունությունից: Ոչ միայն ԵԽ ԽՎ-ն է այդպես կարծում, ցանկացած դիտորդ կասի, որ հապճեպությունը լավ չէ, և ժամանակ է հարկավոր, որ նոր իրավիճակում համապետական ընտրությունները կազմակերպվեն բարձր մակարդակով»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում: