Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

04 հոկ 2018 14:08

Փաշինյանը պետք է ուղղորդվի արտակարգ իրավիճակի օրենքներով և հրատապ գործողություններ ձեռնարկի. նա չի կարող հագնել Սերժի հագով կարած Սահմանադրությունը

Փաշինյանը պետք է ուղղորդվի արտակարգ իրավիճակի օրենքներով և հրատապ գործողություններ ձեռնարկի. նա չի կարող հագնել Սերժի հագով կարած Սահմանադրությունը«ՕՄՕՆ-ի վետերանների միությունը ցավում և դատապարտում է ԱԺ-ում տեղի ունեցած սաբոտաժը:Ամբողջ աշխարհը սգում է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահը, բացի դրանից Հայաստանում պետք է կայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է ու հենց այս օրերին ՀՀԿ-ական թյուրիմացությունները ու իրենց հարող կուսակցությունների ներկայացուցիչները իրենց պաշտոնի ու շահի համար դավադիր եղան»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ): Գրիշա Սարգսյանը նշում է, որ կատարվածը հայության համար պետք է աններելի հանցանք համարվի. « ՕՄՕՆ-ի վետերանների միությունը սատարել և սատարելու է Նիկոլ Փաշինյանին: Մենք միշտ հայտարարել ենք, որ Հայաստանի հանրապետությունում իրավիճակ է փոխվել և Նիկոլ Փաշինյանը չի կարող հագնել Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրությունը: Փաշինյանը պետք է ուղղորդվի արտակարգ իրավիճակի օրենքներով և հրատապ գործողություններ ձեռնարկի: ՀՀԿ-ականները ամեն բան կանեն, որ շարունակեն կործանման տանել հայ ժողովրդին: Պարոն Փաշինյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան և կասեցնի ՀՀԿ-ի գործնեությունը: Պետք է նաև անմիջապես լուծարվի խորհրդարանը…»:
Գրիշա Սարգսյանը ընդգծում է, որ եթե քաղաքական ուժերը Ազգային ժողովում ուղղորդվեն թալանչի և հանցագործ Քոչարյանի և Սերժ Սարագսյանի հրամաններով, ապա կհամալրեն փախստականների շարքերը ու դավաճանի պիտակով կլքեն հայրենիքը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր