Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

05 հոկ 2018 14:24

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը (տեսանյութ)

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը (տեսանյութ)Ճշտված տեղեկություններով՝ Կոստրոմայի շրջանում վթարի ենթարկված AS-350-ի ուղղաթիռի սրահում եղել է 4 մարդ: Նրանք բոլորը մահացել են: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են վթարի վայրում օպերչատիվ շտաբից: 
«Ուղղաթիռի վթարի վայրում աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 4-րդ զոհի մարմնի հատվածները: Ուղղաթիռում եղել են օդաչուն և ևս երեք ուղևոր»,- ասել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: 
Ինչպես հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը, նախնական տվյալներով, ուղղաթիռում է եղել նաև ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, Կարապետյանը եղել է արձակուրդում:
Eurocopter-ը պատկանում էր Heliport Moscow ուղղաթիռային համալիրին եւ թռչում էր Մոսկվայից Պլես, որից հետո պետք է ուղեւորվեր հյուսիս-արեւմուտք: Կոստրոմայի նահանգապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուղղաթիռում գտնվող մարդիկ ոսի էին գնում, ավելին՝ չհաստատված տեղեկություններով՝ ուղղաթիռը օդ է բարձրացել թույլտվություն չունենալով:
Հրապարակված կադրերում երեւում է, որ RA-07272 համարով ուղղաթիռը գետնին բախվելուց հետո կորցրել է պոչամասի հենարանը եւ գրեթե ամբողջությամբ այրվել: Նախնական տեղեկություններով՝ վատ տեսանելիության պայմաններում օդաչուն կառչել է ծառերի կատարներից, ինչը եւ դարձել է վթարի պատճառը, որի մեջ Կարապետյանից բացի, զոհվել են փորձառու օդաչու Ստանիսլավ Միխնովը եւ ուղեւոր Արեգ Հարությունյանը:
Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Երթեւեկության անվտանգության կանոնների խախտում եւ օդային տրանսպորտի շահագործում, որն առաջացրել է 2 եւ ավելի մարդկանց մահը» հոդվածով:
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը եւ եւս մեկ հայ ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացել են 
 

Տեսանյութը հրապարակել է ՌԴ քննչական կոմիտեն



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր