Սաշիկ Սարգսյանի իրավունքները խախտված են.փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին 30 մլն դոլարի հետ կապված

Փաստաբանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն այդ հարցում, այլ նաեւ այլ բազմաթիվ խախտումներ են եղել․ «Վարույթ է ընդունվել, արդեն ՄԻՊ-ը օրենքով սահմանված կարգով գործողություններ է իրականացնում։ Մոտ 20 թերթ գրել եմ խախտումների հետ կապված՝ անհամաչափ սահմանափակումների վերացում, թույլ տված խախտումերի վերացում։ Ընդհանուր պահանջը դա»։
Նշենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը հայաստանյան միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար գումար ունի, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: Նա նաեւ պահանջել էր, որպեսզի Սարգսյանը հրապարակայնորեն պարտավորվի, որ այդ 30 մլն դոլարը հանելու է և վերադարձնելու է պետական բյուջե։