Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

05 հոկ 2018 21:10

Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել «Թվիթեր»-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնավուրին նվիրված հայերենով գրառումներ է կատարել:
«Շառլ Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտեր պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, լռում էին այդ մասին»,- ասված է Մակրոնի գրառումներից մեկում:
«Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: Շառլ Ազնավուրի միջոցով, այսօր առիթ է հանդիսանում հիշեցնելու այն ինչ , որպես ազգ, մենք պարտավոր ենք այս բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մերը հայրենիքը։ «Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշողության մի անկյունում ունենալով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»- ասված է Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր