Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

05 հոկ 2018 21:39

Ընկերուհիներն ըստ կենդանակերպի նշանի

Խոյ ընկերուհի
Դրական կողմերը՝ նա շատ բաց և թաքարյուն մարդ է։ Միշտ հասնում է օգնության։ Երբեք ոչինչ չի հետաձգում՝ ամեն բան այստեղ և այս պահին։
Բացասական կողմերը՝ վատն է նույն պատճառներով․ բոլոր պարզաբանումներն ու վեճերը նրա մոտ այստեղ և այս պահին են, և Դուք պետք է օգնեք իրեն անհապաղ։ Ծայրահեղ անհամբեր է։
Հոտախուզման գնալիս  Խոյ ընկերուհու հետ Դուք աննկատ չեք մնա, քանի որ ավելորդ մի բան կպայթեցնեք միայն նրա պատճառով, որ իրեն ամեն բան պետք է միանգամից։ Եթե վերադառնալուն պես ձեզ այնուամենայնիվ պարգևատրեն, Դուք միևնույն է ամբողջ կյանքի ընթացքում կակազելով կխոսեիք։

Ցուլ ընկերուհի
Դրական կողմերը՝ խաղաղ է և հանգիստ։ Կարողանում է վայելել գեղեցիկությունը բարձրաձայն և հիացմունքով։
Բացասական կողմերը՝ երբեմն դանդաղաշարժ է, հաճախ ծայրահեղ համառ է։
Հետախուզման գնալիս Դուք համբերատար կսպասեիք հարմարավետ մի վայրում և կհաշվեիք թշնամու անցնող տանկերը։ Ձեզ նույնիսկ չէին նկատի, որովհետև Ցուլի խաղաղ դեմքից և ձեռքին դաշտային ծաղիկներից  ոչ ոք չի կասկածի, որ դուք հետախուզության եք դուրս եկել։ 

Երկվորյակներ ընկերուհի
Դրական կողմերը՝ արագ է կողմնորոշվում, գերազանց ճաշակ ունի, աշխատում է Ստանիսլավսկու սկզբունքներով։
Բացասական կողմերը՝ չափազանց արագ է կողմնորոշվում, գերազանց ճաշակ ունի, աշխատում է Ստանիսլավսկու սկզբունքներով։
Հետախուզման գնալուց առաջ արժե վալերիանայի կաթիլներ խմել, որովհետև անհայտությունը ավելի է վախեցնում։ Դուք ստիպված պետք է զիջեք նրան, որովհետև Երկվորյակներին  չզիջել հնարավոր է միայն այն դեպքում, երբ շատ ժամանակ ունեք։
Բացառված չէ, որ հետախուզությունից Դուք կվերադառնաք մենակ, իսկ նա՝ նախագահի պաշտոնը ձեռքին։ 

Խեցգետին ընկերուհի

Դրական կողմեր՝ միշտ հաճոյախոսում է, նվերներով երես տալիս, անընդհատ ցանկանում է մի համեղ բանով հյուրասիրել։
Բացասական կողմերը՝ երբ որևիցե բան է մտածում , մտքին մեկ բան է, իսկ անում է բոլորովին հակառակը։ 
Եթե Խեցգետին ընկերուհու հետ հետախուզության գնաք, ապա չեք վերադառնա։ Ձեր մշակած պլանը մեկ ակնթարթում կխափանի՝ պարզաբանելով, որ չստացվեց անել այն, ինչ նա էր մտածում։ 

Առյուծ ընկերուհի
Դրական կողմերը՝ հուսալի է, երախտապարտ, պարկեշտ։ Սիրախաղերի սիրահար չէ․ համարում է, որ թագուհիներին դա սազական չէ։
Բացասական կողմերը՝ նրա կողքին չի կարելի անձնատուր լինել սեփական ցանկություններին, քանի որ խիղճը թույլ չի տալիս։ Նաև թագուհու կողքին կարելի է միայն ֆավորիտի կարգավիճակում լինել։
Եթե նրա հետ հետախուզության գնաք, կանեք անհնարինը։ Հանձնարարությունն իհարկե , կկատարեք առանց խնդիրների, և բացի կամուրջը ականապատելուց  թշնամու շտաբն էլ կպայթեցնեք։ 

Կույս ընկերուհի
Դրական կողմերը՝ նրա օգնությունը միշտ հստակ է և էմոցիաներից զուրկ։Նրան խաբելը բարդ է՝ նա այնպիսի վերլուծաբան է, ինչպիսին աշխարհը դեռ չի տեսել։ Այնպես որ , մի փորձեք։
Բացասական կողմերը՝ քո դեմքի պզուկը անպայման կնկատի և խորհուրդ կտա, թե ինչպես բուժել այն, սակայն լավ կլիներ, եթե նա լռեր․․․
Հետախուզման գնալիս անպայման կկատարեք առաջադրված խնդիրը, և հենց նա՝ Կույսը վիրակապ կդնի Ձեր վերքերին, իսկ վերքերը անպայման կլինեն, քանի որ գործել ըստ իրավիճակի նշանակում է հրաժարվել սկզբնական պլանից։ Նա ամողջ ճանապարհին , Ձեզ իր մեջքին քարշ տալով, կփորձի դա բացատրել։

Կշեռք ընկերուհի
Դրական կողմերը՝ նրա հետ , ինչպես թատրոնում, մեկ դերասանի ներկայացումը չի դադարում։ Նա հրաշալի զրուցակից է և շատ նուրբ հոգեբան։
Բացասական կողմերը՝ սովորաբար նա այս ու այն կողմ է նետվում՝ չհասկանալով թե իրականում ինչ է ցանկանում կյանքից։
Հետախուզությունից անպայման կվերադառնաք, և ոչինչ չեք պայթեցնի։ Դուք երկուսդ ամեն հարց քաղաքակիրթ ճանապարհով կլուծեք․ հարմարավետ մի ռեստորանում կճաշեք ում հետ որ հարկավոր է, կանեք Հայրենիքի համար այն ամենն, ինչ հարկավոր է։ 

Կարիճ ընկերուհի
Դրական կողմերը՝ կյանքին լուրջ և սթափ է նայում։ Սկզբունքորեն «վարդագույն ակնոց» չի կրում։
Բացասական կողմերը՝ ավելի ուժեղ է , քան հարկավոր է, էգոցենտրիկ է։
Հետախուզության գնալիս վստահ եղեք, որ կոչնչացնեք թշնամուն, սակայն չեք հասկանա, թե ինչպես եք կատարում նրա հրամանները, և դեռ պարզ չէ՝ միգուցե հենց Կարիճ ընկերուհին Ձեր վերջը կտա, եթե Ձեզ վիրավորել են։ 

Աղեղնավոր ընկերուհի
Դրական կողմերը՝լավատես է, ուրախ և արկածասեր այն աստիճանի, որ դժվար է նույնիսկ պատկերացնել։
Բացասական կողմերը՝ նայեք դրական կողմերը
Նրա հետ հետախուզության գնալիս Ձեզ անհրաժեշտ են կենդանակերպի մնացած նշանների ներկայացուցիչները, նույնիսկ Կարիճը։ Դուք անպայման մի բան կմոռանաք, օրինակ՝ փամփուշտները, կամ քարտեզը, և երկուսով դեռ երկար ժամանակ կծիծաղեք ձեր վատ հիշողության վրա։

Այծեղջյուր ընկերուհի
Դրական կողմեր՝ նա գիտի , որ անհնարինը հնարավոր է, պարզապես պետք է ունենալ նպատակ։
Բացասական կողմերը՝ կարող է ակամա թերարժեքության բարդույթներ ներշնչել։
Նրա հետ հետախուզության գնալիս Դուք շատ կհոգնեք՝ Դուք նրա նման դիմացկուն չեք։ Իսկ եթե իրեն պատանդ վերցնեն, հավատացեք, նա Ձեզ չի մատնի։

Ջրհոս ընկերուհի
Դրական կողմերը՝ նրա հետ միշտ հետաքրքիր է և անսովոր։ Նա յուրահատուկ է նրանով, որ իր կանացիության ողջ հմայքով միակն է, ով  բոլորովին զուրկ է կանացի ձևերից։
Բացասական կողմերը՝ հոբբին հաճախ մոլուծքի է վերածվում ։
Եթե Դուք հետախուզման գնաք Ջրհոս ընկերուհու հետ, ադրենալինի մի մեծ չափաբաժին կստանաք։ Նա կբանակցի բոլորի հետ՝ և թշնամու, և խաղաղ բնակիչների, մինչ Դուք վախեցած կնստեք խրամատում։ Սակայն Ձեզ կգաղտնազերծեն, իսկ նրան՝ ոչ։

Ձկներ ընկերուհի
Դրական կողմերը՝ սա փոփոխվող պայմաններին ամենահամապատասխանող և ամենապահանջված անձն է։ Իզուր չէ , որ Զոդիակում նա վերջինն է՝ որպես կատարելագործված մոդել։
Բացասական կողմերը՝ անհագստացնում է մեկ փաստ․ երբ ձեռք ես մեկնում հայելուն, նա պատասխանում է նույն կերպ։  Կարելի՞ է ,արդյոք, հայելին ամենամոտ ընկերը համարել։
Հետախուզության գնալիս դուք շատ կծիխաղեք, հատկապես վերադարձի ճանապարհին, քանի որ հակառակորդի շտաբում անպայման կգտնվեն ընդհանուր ծանոթներ, ովքեր աննկատ կտրամադրեն ձեզ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և կպարզվի, որ գլխավոր թնշնամին նրա հեռավոր ազգականն է։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր