Նախնիները չեն խռմփացրել, ինչո՞ւ.Պարզ միջոցներ՝ խռմփոցից ազատվելու համար          Ադրբեջանական մամուլն արդեն ցնցում է.Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում       Ռուսաստանը «ստանում է» Ղարաբաղը Ղրիմում.Ղրիմի բռնակցումը Արցախում Հայաստանի դեմ արշավի «սկիզբն» էր    

06 հոկ 2018 11:03

«168 ժամ». Մոսկվային տրված խոստումը պահե՞լ, թե՞ ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի

«168 ժամ». Մոսկվային տրված խոստումը պահե՞լ, թե՞  ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի«168 ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական թեժ օրակարգը երկրորդ պլան է մղել այլ, առավել գլոբալ մի շարք խնդիրներ: Չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հասարակության ուշադրությունից վրիպեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զինուժ ուղարկելու հետ կապված: Աներկբա է, որ այդ որոշումը Հայաստանի եւ սփյուռքի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում՝ սկսած Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, վերջացրած՝ իսլամիստական ահաբեկիչների կողմից հնարավոր թիրախավորումով:
Այդ կարճ, բայց բովանդակային ու խորիմաստ երկխոսությունը առավել քան ուշագրավ է: Իհարկե, ոչ Աշոտյանը, ոչ Փաշինյանը միամիտ չէին, որ բաց կոնտեքստով քննարկեին այդ շատ զգայուն եւ վտանգավոր հարցը: Պատահական չէր նաեւ այդ ժամանակահատվածում Աշոտյանի կողմից այս հարցի հրապարակային բարձրաձայնումը:

Խնդիրը պետք է դիտարկել Աշոտյանի այն գնահատականի շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանի շտապողականությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում ունի նաեւ գեոպոլիտիկ ենթատեքստ:
Փաշինյանը խմբագրեց իր պատասխանի մեջ Աշոտյանի կողմից օգտագործված «հայկական զորախումբ» ձեւակերպումը՝ դիվանագիտորեն անվանելով այն առաքելություն: Վարչապետը ակնհայտորեն խուսափեց նաեւ հստակություն մտցնելուց Սիրիա հայկական ուժեր ուղարկելու գոծընթացի իրավական կարգավորումների հետ կապված:
Ակնհայտ է, որ Կառավարությունը փնտրում է իրավական այնպիսի լուծում, որը չպահանջի միջպետական համաձայնագիր կնքելու պայման, որովհետեւ այն հետո պետք է մուտք գործի ԱԺ օրակարգ վավերացման համար՝ առիթ դառնալով բուռն հանրային քննարկումների եւ քննադատության:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով:
Մի կողմից, հասկանալի է՝ Փաշինյանը շահագրգիռ է իշխանությունը ամրապնդելու համար Մոսկվային իր տված խոստումը օր առաջ կյանքի կոչելու մեջ, մյուս կողմից, սակայն, անհասկանալի է՝ արդյո՞ք նա պատրաստ է ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր