17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

08 հոկ 2018 12:33

Տեսանյութ.ՀՅԴ-ն չի խոչընդոտելու դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը, եթե բոլոր քաղաքական ուժերը որոշեն

Տեսանյութ.ՀՅԴ-ն չի խոչընդոտելու դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը, եթե բոլոր քաղաքական ուժերը որոշենՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի  դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Պետք է լինի նաև ոստիկանության ենթակայության փոփոխություն, ոստիկանությունը պետք է լինի կառավարության ենթակայության տակ:  Ընտրությունները կարող են լինել լեգիտիմ, բայց պակաս կարևոր չէ ընտրությունների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը, դրա համար բոլոր խմբակցությունների համար պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Եթե այդ բոլոր կետերը կատարվեն, եթե դրանք ամփոփվեն դեկտեմբերին, ընտրությունները թող լինեն դեկտեմբերին, թե հունվարին, թող լինեն հունվարին: Եթե բոլոր քաղաքական ուժերը որոշեն, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն չի խոչընդոտի»,-ասաց Սեյրանյանը:
Սեյրանյանը վստահեցրեց` այդ դեպքում իրենք հավատարիմ են մնում իրենց խոստմանը և չեն առաջադրի վարչապետի թեկնածու:
Հարցին` եթե իրենց նշած կետերը  չապահովվեն, նորից վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Սեյրանյանը պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տարբերակն արդեն կա կառավարությունում, և տրամաբանական է, որ կլինեն քննարկումներ: «Եթե ճանապարհային քարտեզը չլինի, բայց բանակցությունների արդյունքում բոլոր ուժերը հանգեն նրան, որ առանց դրա էլ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, մենք կհամաձայնենք»,-նշեց Սեյրանյանը:
Նա ասաց` եթե նույնիսկ մի կողմ դրվի ընտրությունների մասին նոր օրենքը, սակայն ընդհանուր կոնսեսուսի արդյունքում քաղաքական ուժերը հագեն նրան, որ ընտրությունները պետք է անցկացվեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու: Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկած հուշագրի ստորագրմանը` Սեյրանյանը նշեց` եթե քաղաքական ուժերը հանգեն նրան, որ հուշագրի ստորագրումը ճիշտ է, իրենք էլ կհամաձայնեն: «Եթե հուշագիրը բաղկացած լինի մեկ կետից, դա չի լինի հուշագիր: Այն պետք է լինի բովանդակային»,-նշեց նա:
Սեյրանյանը նշեց նաև` ինքը հարգում է ժողովրդի մի մասի տեսակետը, սակայն դա չի պրոյեկտում բոլորի վրա: Եթե ժողովուրդը կարծում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը խորհրդարանական ընտրությունների չանցկացումն է, ապա իրենք համաձայն ենք, որ դա լինի հենց վաղը:

 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր