Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

08 հոկ 2018 13:07

Ժողովուրդը խանգարողներին պարզապես թույլ չի տա , իրենք էլ են ուզում ցույցեր անեն՝ խնդրեմ, թող անեն

Ժողովուրդը խանգարողներին պարզապես  թույլ չի տա , իրենք էլ են ուզում ցույցեր անեն՝ խնդրեմ, թող անենԵթե որևէ մեկը որոշել է, որ պետք է մտնի հայ ժողովրդին խանգարողի ու հայ ժողովրդի համար պրոբլեմներ ստեղծողի դերակատարման մեջ, ժողովուրդն այդ պրոբլեմը լիկվիդացնելու ձևը կգտնի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե սահմանադրական չէր, որ պաշարվել էր Ազգային ժողովը, պատգամավորների վրա ճնշում էր գործադրվել, Նիկոլ Փաշինյանն ասել է, թե պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին։
«Երբ պատգամավորը չի ներկայացնում ժողովրդին, ինքը պետք է մտածի իր մանդատի մասին: Ասում են, որ իրենք ունեն կողմնակիցներ ու պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն, Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը, և ես էլի ասում եմ, որ լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը, ես ասում եմ սա ամենայն լրջությամբ», - ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե այն լուծարել։
Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե, ասում են, Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ իր ռեյտինգը կընկնի, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Կարող եմ խորհուրդ տալ հետևյալը՝ բացեք և կարդաք մայիսին վերլուծաբանների վերլուծությունները, ովքեր ասում էին, որ անխուսափելիորեն հինգ ամսից իմ վարկանիշը գահավիժելու է, փաստերեն, օրեր առաջ տեղի է ունեցել հարցում ու պարզվել է, որ ժողովրդի վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ երրորդ Հանրապետության պատմության համար աննխադեպ է»։
Լրագրողներից մեկը նաև անդրադարձել է ԵԽԽՎ զեկուցողների արձագանքին՝ հիշեցնելով, որ նրանք դժգոհ են Նիկոլ Փաշինյանի աշխատանքից: Ի պատասխան վարչապետն ասել է, որ ինչքան շփվել է միջազգային ներկայացուցիչների հետ, առայժմ որևէ դժգոհություն չի տեսել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր