Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 հոկ 2018 10:54

«Ժողովուրդ».Կարամելի Հարութը ցանկացել էր ինքնասպան լինել դեռ հացատանը՝ տեսնելով արյունլվա ընկածներին

«Ժողովուրդ».Կարամելի Հարութը ցանկացել էր ինքնասպան լինել դեռ հացատանը՝ տեսնելով արյունլվա ընկածներինՀոկտեմբերի 6-ի աղմկահարույց սպանության եւ հաջորդ օրվա ինքնասպանության պատճառը 4 միլիոն դոլար գումարն էր, որը տոկոսով տրված փող էր: Սա Նոր Հայաստանում տեղի ունեցած առաջին աղմկահարույց սպանությունն էր եւ երկրորդ անսպասելի ինքնասպանության դեպքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանդիպման ընթացքումԿարո Կարապետյանը սկսել է բարձր տոնով մի քանի հայհոյանք հնչեցնել Հարություն Ղարագյոզյանի, նրա ընտանիքի հասցեին: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, եւ Հարություն Ղարագյոզյանը, հանկարծակի տեղից վեր թռնելով, ատրճանակը պահել է Կարո Կարապետյանի ճակատին: Կարապետյանը ձեռքով բրդել է զենքը, ինչի արդյունքում կրակոց է ստացել պարանոցի, այնուհետեւ որովայնի շրջանում՝ թվով 4 գնդակ:
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Կարամելի Հարութը, տեսնելով արյունլվա ընկած Կարո Կարապետյանին եւ նրա ընկերոջը, հենց այդ պահին նույն զենքը պահել է իր գլխին եւ ցանկացել է հենց այդ ռեստորանում ինքնասպան լինել: Սակայն ներկաները, մասնավորապես` Աբրահամ Մանուկյանը չի թողել, որ նա գնա այդ քայլին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: 

 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր