ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

08 հոկ 2018 11:05

Հատվածներ մամուլից.Ո՞վ էր քսանյոթ տարվա պատգամավոր Կարամելի Հարութը

Հատվածներ մամուլից.Ո՞վ էր քսանյոթ տարվա պատգամավոր Կարամելի ՀարութըՄականուն ունենալը մեր ԱԺ-ի համար կարծես պարտադիր պայման է դարձել: Ու երեւի հենց շողարձակվող ու անսովոր մականունն էլ Հարություն Ղարագյոզյանին պարտադրել է դառնալ պատգամավոր ու 27 տարի շարունակ տեղ զբաղեցնել խորհրդարանում՝ գրանցելով պատգամավորական անգործության ինքնատիպ ռեկորդ:  Կարամելի Հարութ մականունն էլ "մասնագիտական” ծագում ունի, որովհետեւ այս պատգամավորը տարիներ առաջ ղեկավարել է հրուշակեղենի գործարանը, որը կարամել էր արտադրում: Հայաստանյան կարամելը վատագույններից մեկն էր աշխարհում, բայց դա բնավ էլ հետո գործարանի սեփականատեր դարձած Հ. Ղարագյոզյանին չէր խանգարում սեփական ունեցվածքը բազմապատկել:  Ասում են՝ նա այդ գործարանի սեփականատեր է դարձել ընդամենը 20 վաուչերով, որոնցով կարելի էր մի 5-6 հատ ավել գնել… Շատերն այն ժամանակ չգիտեին՝ ինչպես վարվել վաուչերների հետ, իսկ ահա նա կողմնորոշվել ու լուծել էր իր հարցերը…
Բավական հետաքրքիր կենսագրություն ունի Ղարագյոզյանը: 1959թ. ծնված՝ 1986-ին ավարտել է ժողտնտեսության ինստիտուտը: Այսինքն՝ 27 տարեկանում: Իսկ թե ինչ է արել մինչ այդ, հայտնի չէ: Նրա կենսագրության մեջ չկա որեւէ հիշատակում նաեւ բանակում ծառայելու մասին: Ստացվում է, որ նրա կյանքը սկսվել է 1986թ., երբ ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել "Հայխողովակառ” վարչությունում՝ նախ որպես  տնտեսագետ, ապա, միանգամայն հանելուկային ձեւով, բազայի տնօրեն:
Մինչեւ 1990թ. աշխատելով այստեղ՝ Ղարագյոզյանը որոշել է ինքն իրեն հանգիստ տալ ու նույն տարում դառնալով ԳԽ պատգամավոր՝ 2 տարի որեւէ տեղ չի աշխատել:  1992-ից սկսվել է նրա աշխատանքային նոր վերելքը. "Հայմետաղառե ֆիրմայի գլխավոր տնօրեն, Երեւանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի տնօրեն, որից հետո "Հայհրուշակ” ԲԲԸ նախագահ: Այսպես մինչեւ 1999թ., որից հետո նա ապրում է միայն ու միայն պատգամավորական ,հետաքրքրություններովե՝ ժամանակ առ ժամանակ իշխանական մի կուսակցություն-խմբակցությունից անցնելով մյուսը: Չնայած նրա կենսագրության մեջ նշված է, որ 1990-ից եղել է "Հանրապետություն” միավորման անդամ, սակայն երեւի Ղարագյոզյանը չի իմացել, որ միավորումը ստեղծվել է 1995-ին… Բայց ուշադրություն չդարձնենք այս հանգամանքին. մարդն այնքան է տեղից տեղ գնացել, որ երեւի արդեն շփոթում է…  Պատգամավորական նրա "ընթացքնե էլ կենսագրության նման հետաքրքիր է. 1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք). "Հանրապետություն” խմբակցության, ապա "Երկրապահ” պատգամավորական խմբի անդամ: 1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք). "Միասնություն” խմբակցության անդամ: 2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 12 ընտրատարածք). ՀՀԿ խմբակցության անդամ: 2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ). արդեն ԲՀԿ խմբակցության անդամ:  2012թ. մայիսի 6-ին էլ  ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` կրկին ԲՀԿ-ից: Միշտ այնտեղ, որտեղ կարելի է լուծել անձնական հարցերը: Եվ միշտ՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ: Գուցե այն պատճառով, որ պատգամավոր եղած ժամանակ ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը… Ինչեւէ, ԱԺ ամենաերկարակյաց պատգամավորներից մեկը լինելով` Ղարագյոզյանն այսքան տարի որեւէ մասնակցություն չի ունենում օրինաստեղծ գործունեությանը, ընդամենը մասնակցում է քվեարկություններին՝ հաճախ կատարելով ուրիշների փոխարեն կոճակ սեղմողի պարտականությունը: Այսպես, 2012-ին նորից գալով խորհրդարան՝ ԲՀԿ-ական դարձած Կարամելի Հարութն առաջինը խախտեց կարգը եւ քվեարկեց ուրիշի փոխարեն… Այս օրենսդիրն ինքը օրինագծեր չի հեղինակել, սակայն ,թեժե քվեարկությունների ժամանակ հետաքրքիր դիրքորոշում է ունեցել: Այսպես, այլընտրանքային ծառայություն՝ չի քվեարկել, ԱԺ կանոնակարգ՝ բացակա, շրջանառության հարկ՝ բացակա, 2013-ի բյուջե՝ դեմ, նվազագույն աշխատավարձ՝ բացակա… Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Դե, երեւի բացակա օրերին զբաղված է եղել անձնական բիզնեսի հարցերով՝ չնայած հայտարարագիր լրացնելիս Կարամելի Հարութը շատ համեստ է գտնվել եւ անշարժ, շարժական ու թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չի ներկայացրել: 2011-ի եկամուտը կազմել է ընդամենը 3 մլն 325 հազար դրամ, ինչն էլ պատգամավորական աշխատավարձն է: Իր հաշվին ունեցել է 22 մլն դրամ եւ 100 հազար ԱՄՆ դոլար: Եթե եկամուտներ չի ունեցել, երեւի այս գումարն օդից է ընկել կամ էլ անակնկալ կերպով հայտնվել նրա հաշվին: Կարամելի Հարութը միշտ փորձում է շեղել խոսակցություններն իր ունեցվածքի մասին, չասել, որ ունի հողատարածքներ Երեւանում, որոնք վարձակալության են տրված, ավտոնորոգման արտադրամաս, "Այրարատ” կինոթատրոնի մոտ հսկայական տարածք… Բայց ո՞վ չգիտի, որ Ղարագյոզյանը, բացի Երեւան-Գյումրի երթուղագծից, այլ "գծեր” էլ ունի: Նրան ոչ պատահաբար համարում են երթուղագծերի թագավոր: Ի դեպ, անշարժ ու շարժական գույք չհայտարարագրելով, այնուամենայնիվ, Կարամելի Հարութը բավական թանկարժեք ավտոմեքենա ունի, որով որոշ ժամանակ առաջ վթարի էր ենթարկվել նրա որդին: Նա ունի նաեւ բավական մեծ գազալցակայան, որտեղ լիցքավորվում են իր միկրոավտոբուսները: Այդ գազալցակայանի համար էլ, օգտագործելով իր ազդեցությունն ու կապերը, ԱԺ պատգամավորն օրինական հողօգտագործողներից խլել է 3500 քմ տարածք եւ կտրել հարյուրից ավելի ծառ: Ոչ ոք նրա ձեռքը չի բռնել: Միակ մարդը, որը ելավ նրա ճանապարհին, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էր, բայց նրան էլ շուտով "մեկուսացրին”, եւ տարբեր ատյանների դատարաններում Կարամելի Հարութը ապօրինաբար յուրացրած հողատարածքի գործով հաղթանակ տարավ… Ասում են, որ այս հարցում նրան շատ է օգնել իր մորաքրոջ տղան՝ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը… Ղարագյոզյանը խորհրդարանի ամենաանպարտաճանաչ պատգամավորներից է, բոլորից շատ նիստերից բացակայողներից մեկը:
5-րդ գումարման ԱԺ-ի նիստերից նա բացակայել է 51 անգամ, շատ քիչ է մասնակցում նաեւ հանձնաժողովի նիստերին: Բայց, չնայած դրան, զբաղեցրել է ,գոլդե աշխատասենյակներից մեկը եւ վերանորոգել վերջին ճիչով… Ինչի՞ն է պետք: Գուցե այս "օբյեկտը” կահավորելով՝ իր համար հանգստի սենյա՞կ է ստեղծել: Կարելի է, չէ՞, գալ խորհրդարան ու հարմարավետ պայմաններում մի քիչ հանգստանալ: Հենց այդպես էլ վարվում է 27 տարվա պատգամավորը:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ "Ժողովուրդ” օրաթերթ
***
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պատգամաբոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ մականունով, նախորդ տարի «Պորշ Պանամեռա» մակնիշի ավտոմեքենա է գնել, որի արժեքը 60 հազար ամերիկյան դոլար է: Այս գործարքի արդյունքում նրա հայտարարագրած՝ արտարժույթով դրամական միջոցները նվազել են՝ 102 հազար դոլարից հասնելով 42 հազար դոլարի: Իսկ դրամով Հարություն Ղարագյոզյանը հայտարարագրել է 32,5 մլն դրամ:
ԲՀԿ-ական պատգամավորի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, ամուսնու ունեցվածքը մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 370 մլն դրամ (մոտ 780 հազար դոլար) եւ 40 հազար դոլար: Հարություն Ղարագյոզյանի բիզնեսների մի մասը գրանցված են հենց տիկնոջ անունով, եւ վերջինս նախորդ տարի 17,8 մլն դրամի չափով եկամուտ է ստացել շահաբաժնից:
Մամուլլը Հարություն Ղարագյոզյանի բիզնեսների մասին խոսում է, որ նա երթուղային գծեր ունի մայրաքաղաքում եւ միջմարզային երթուղիներում, իսկ Վրաստանի ծովափնյա շրջաններում՝ հանգստյան տներ:
Հարություն Ղարագյոզյանը, ինչպես վերը նշեցինք, բավական հարուստ եւ ազդեցիկ գործարար է, նրան է պատկանում նաեւ «Սուիթ Լենդ» շոկոլադի գործարանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր