Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

08 հոկ 2018 16:14

Հեղափոխությունը որևէ օրենքի կամ Սահմանադրության համապատասխան չի արվել` ոչ ոք թող չթաքնվի իրավաբանության կամ Սահմանադրության որևէ նորմի հետևում. Տեսանյութ

Հեղափոխությունը որևէ օրենքի կամ Սահմանադրության համապատասխան չի արվել` ոչ ոք թող չթաքնվի իրավաբանության կամ Սահմանադրության որևէ նորմի հետևում. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում քաղաքագետ Արմեն Վարդանյանը և փաստաբան Արայիկ Պապիկյանը խոսեցին երկրում ստեղծված իրավիճակի և խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին:
 
Ըստ Արմեն Վարդանյանի այժմ երկրում քաղաքական ճգնաժամ է, որի լուծման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. «Բոլոր քաղաքական ուժերը սա հասկանում են, նույնիսկ «Հանրապետականի» մեջ կան պատգամավորներ, որոնք չեն ժխտում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը, բայց ամեն ինչ պետք է լինի բանակցությունների միջոցով»,- ասաց նա:
 
Արմեն Վարդանյանի կարծիքով այսօր ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերի մեծամասնությունը՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ղեկավրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, լուսանցքից դուրս հայտնվելու վտանգի առաջ են կանգնած. «Բոլորն էլ չեն ցանկանում հենց այս պահին ընտրություններ անցկացնել: Ցանկանում են՝ ավելի ուշ անցկացվի, որպեսզի այս էյֆորիան մի քիչ նվազի, որ իրենք էլ կարողանան անցողիկ ձայներ հավաքել: Նիկոլ Փաշինյանն էլ ցանկանում է՝ որքան հնարավոր է շուտ անցկացնել ընտրությունները հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հավաքած ձայները: Եթե «Իմ քայլը» դաշինքը չհավաքեր 80 տոկոսից ավելի ձայն, ապա  հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն էլ չէր ցանկանա դեկտեմբերին անցկացնել ընտրությունները: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ միայն իշխող կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու դեկտեմբերին անցկացնել ընտրություններ: Նույնիսկ «Լույս» դաշինքը, որն ասում է՝ պատրաստ ենք խորհրդարանի ցրման և արտահերթ ընտրություններին, վստահ եմ, որ իրենք էլ հոգու խորքում չեն ցանկանում դեկտեմբերին ընտրությունները»,-ասաց նա, հավելելով, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել և ընտրությունները դեկտեմբերին լինելու դեպքում հին ընտրական համակարգով պետք է անցկացվի, ինչը անընդունելի է, որովհետև բազմիցս նշվել է, որ ռեյտինգային համակարգի միջոցով մարդիկ քվե են տալիս ոչ թե քաղաքական ուժերին և գաղափարախոսություններին, այլ իրենց թաղի տղաներին, օլիգարխներին:
 
Արայիկ Պապիկյանի կարծիքով էլ ճիշտ է, խորհրդարանի լուծարման սահմանադրական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, սակայն խնդիրը պետք է ոչ միայն իրավաբանական, այլ ավելի լայն՝ իրավաքաղաքական կոնտեքստում դիտարկել և Ազգային ժողովի լուծարմանը պետք է հասնել ոչ թե վարչապետի հրաժարականով, այլ պատգամավորների կամավոր, պարտադիր ճանապարհով հրաժարական ներկայացնելով. «ՀՀ իրավաբանությունը, մասնավորապես, Սահմանադրությունն իր ճարտարապետությամբ կոնկրետ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար կազմված համակարգ է, որը չի արտացոլում հայ ժողովրդի ցանկությունը և նպատակները։ ԱԺ-ն ցրելու հարցը պետք է լուծվի իրավաքաղաքական տեսակետից։ Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես իշխանություն կրող սուբյեկտ, պետք է մեր պահանջը շատ հստակ ներկայացնի, և պատգամավորներն ուղղակի հրաժարական պետք է ներկայացնեն։ Հեղափոխության տրամաբանությունը հուշում է, որ պետք է առաջին հերթին քաղաքական լուծում տրվի։ Հեղափոխությունը որևէ օրենքի կամ Սահմանադրության համապատասխան չի արվել: Ոչ ոք թող չթաքնվի իրավաբանության կամ Սահմանադրության որևէ նորմի հետևում, որովհետև մենք հեղափոխությունը չենք իրականացրել Սահմանադրության կամ օրենքի տառին համապատասխան։ Դա մենք իրականացրել ենք իրավունքի ուժով, մեր հավաքական կամքը թելադրելով բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր չեն ծառայում մեզ։ Այսուհետ ևս այդ համաժողովրդական կամքը իրավունքի ուժով պետք է ի կատար ածվի, եթե կամովին չեն կատարի, ապա քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքները պետք է օգտագործել»,- նշեց Արայիկ Պապիկյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր