Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հոկ 2018 11:42

«Ինչ-որ վճարումներ են արվել Մարտի 1-ին կրակողներին». Ի՞նչ կապ ունեն Սիլվա Համբարձումյանն ու Սամվել Մայրապետյանը

Գործարար Սիլվա Համբարձումյանը հոկտեմբերի 7-ին կանչվել է հարցաքննության որպես կասկածյալ, այնուհետև դարձել է որպես վկա։ Aysor.am-ի հետ զրույցում Համբարձումյանն ասել է, որ ՀՔԾ կանչվել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում, ճիշտ նույն օրը, երբ ձերբակալվեց Սամվել Մայրապետյանը։
Նա տեղեկացրել է, որ գումարի կանխիկացում և փոխանցում է ունեցել, ինչն էլ հիմք է դարձել, որ իրեն կանչեն նախաքննական մարմին որպես կասկածյալ։
Հարցին, թե գումարային փոխանցումները Մայրապետյանի՞ն են կատարվել և ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դա Մարտի 1-ի դեպքերի հետ, Համբարձումյանը պատասխանել է. «Դե գիտեք, ինչ-որ վճարումներ են արվել կրակողներին, այդ խնդիրն է։ Ես այդ հարցում մաքուր եմ, պարզապես, ես այդ օրերին ունեցել եմ կանխիկացում ու փոխանցում, որը արել եմ Մայրապետյանին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր