Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

02 նոյ 2018 16:22

Սիլվա Համբարձումյանը նոր անուններ է տվել` Տիգրան Սարգսյան, Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Սիլվա Համբարձումյանը նոր անուններ է տվել` Տիգրան Սարգսյան, Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում գործարար Սիլվա Համբարձումյանը մանրամասներ ներկայացրեց աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ:
 
Սիլվա Համբարձումյանը հաստատեց, որ խոշոր կաշառք է տվել ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Նա հայտնեց, որ գումարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին, որն էլ հետագայում այն փոխանցել է Արամ Հարությունյանի ազգականների  ընկերների հաշիվներին. «Երբ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, ես դիմեցի Հանրապետության գլխավոր դատախազին, որ գործը բացվի։ Դրանից հետո եկել է Դուբայից թուղթը ապացուցվել է, որ ես գումարը փոխանցել եմ Արաքս Դիլանյանին, նա էլ՝ Արամ Հարությունյանի ընկերների, ազգականների հաշվին։ Այժմ քննություն է ընթանում»,– ասաց Սիլվա Համբարձումյանը։
 
Հարցին, թե ինչի՞ համար է 6 մլն դոլար փոխանցել Արամ Հարությունյանին, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Հանքեր ձեռք բերելու համար կաշառք էր: Հանքերը ձեռք բերեցինք, և անմիջապես զրկեցին»: 
Նա նաև պարզաբանեց, որ դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, իսկ այն ժամանակ կաշառք տալու համար պատիժ չէր նախատեսվում: 
 
Անդրադառնալով Մայրապետյանին առընչվող հարցին, Սիլվա Համբարձումյանը պատմեց, որ նույն հիմքով երկուսին էլ կանչել են. «Մայրապետյանն էլ, ես էլ նույն մեղադրանքով ենք գնացել, բայց ես խոսել եմ, նա չի խոսել: Թող Մայրապետյանն էլ խոսեր, դառնար որպես վկա: 2008-ի փետրվարի 26-ից  մինչև մարտ 31-ը ունեմ կանխիկացում՝ 14 միլիոն դոլար, ութ հարյուր միլիոն դրամ և փոխանցում: Երբ մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքեր են կանխիկացրել, ես դրա համար եմ կանչվել: Ինձ կանչել, հարցրել են, ես ասացի՝ վեց միլիոնը Արամ Հարությունյանի համար եմ արել: Հարցին՝ մնացա՞ծն ինչ եք արել՝ Մայրապետյան Սամվելին ինչո՞ւ եք երկու միլիոն դոլար փոխանցել, այդ ժամանակ ես 12.00-ից մինչև 18.00 մտածեցի՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ: Եթե չտայի, ես էլ հիմա ուրիշ տեղ կլինեի: Մտածեցի՝ ինչո՞ւ չասել: Հայտարարություն տվեցի, որ, այո, 2008-ին խոշոր գործարքներ եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար ես վճարել եմ ՀՀ նախագահին՝ Քոչարյանին, ՀՀ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Իսկ Մայրապետյան Սամվելի հետ ոչ տալիք ունեմ, ոչ առնելիք: Ես Մայրապետյանի հետ խնդիր չունեմ, առերեսվել ենք, ասել ենք՝ ճանաչում ենք իրար, նորմալ հարաբերությունների մեջ ենք: Ինքը ոչինչ չհայտարարեց, թե ինչի համար է գումար փոխանցվել, ասաց փոխանցում եղել է, բայց չեմ հիշում՝ ինչի համար է այդ գումարը փոխանցվել»: 
 
Սիլվա Համբարձումյանը նոր բացահայտումներ էլ արեց: Նա որոշ մանրամասներ ներկայացրեց Մեղրիում Լիճքվազ-թեյի ոսկու հանքի վերաբերյալ. «Այն դատական գործընթացում դրվեց աճուրդի և վաճառվեց մանկապիղծ Սերոբին: Տասը միլիոն կաշառք էին վերցրել ռուսներից, իսկ հանքը վաճառել էին 164 միլիոն դրամով: Հիմա այդ գործն էլ ենք անում, որ գործը վերաբացվի: Քանի որ առաջին անգամ մենք հաղթել ենք բոլոր դատական ատյաններով, Վճռաբեկով, Բաղրամյան 26-ից կանչել էին Վճռաբեկ դատարանի նախագահին, ասել՝ շուտ նույն հիմքերով զրկում եք»: 
Հարցին՝ այս գործո՞ւմ էլ կան հայտնի անուններ, Սիլվա Համբարձումյանն ասաց. «Տիգրան Սարգսյան, Սերժ Սարգսյան, բոլոր հանքերն առանց իրենց չեն եղել»: 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր