«Հրապարակ». Կոստանյանը «դավաճանությունից» հետո գնացել է ՀՀԿ. Սերժ Սարգսյանի հետ զրույցը «հեշտ չի ընթացել»

ՀՀԿ-ում կարծում են, որ Կոստանյանի հայտնած մտքերը թիմը կապիտուլացնելու հզոր ազդակ էր։ Մոսկվա մեկնելուց առաջ Կոստանյանը հանդիպել էր նաեւ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ դա Միրզոյանի միակ հանդիպումը չի եղել «կարկառուն» ՀՀԿ-ականների հետ. ընտրությունների պատրաստվող իշխանությունը ոչ միայն փորձում է իր կողմը քաշել ՀՀԿ-ական պատգամավորներին, այլեւ փորձում է թարմացնել իր կադրային բանկը, վարչապետն անգամ նման հայտարարություն արեց, որ բոլորի պոտենցիալը պետք է օգտագործվի։ ՀՀԿ-ական գաղափարական թեւի հետ հանդիպումներում Միրզոյանը հարցադրում է արել.
«Ո՞նց եք տեսնում զարգացումները, որտե՞ղ եք ձեզ տեսնում այդ զարգացումներում»։ ՀՀԿ-ականների մի մասը չորով հասկացրել է՝ «չենք տեսնում», մյուսները պատրաստ են «համագործակցության»։ Իշխանությունների կադրային որոնումները չեն ավարտվում պատգամավորների շրջանակներով․ նրանք հանդիպում են նաեւ նախկին իշխանությունների «պրոֆի» համարվող կադրերի հետ, բանակցում։ Նման «հետաքրքիր» հանդիպումներ ունենում է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի դեպ, նա արդեն «գիտի»՝ քաղաքապետարանից ով է մնալու եւ ով է գնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում