Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը          Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ       Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին    

10 հոկ 2018 20:33

Արմեն Սարգսյանն ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե ԷնֆիաջյանինՇարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին:
Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարեւորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները եւ նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր