Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի          Սա հնարավորություն է հիշելու, ընդգծելու անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան Հայաստանին և ֆրանսիացիներին՝ հայերին       Հայոց Ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հարցը չի, ամբողջ մարդկությունն է Թուրքիայից պահանջելու պատասխան և ճանաչում    

11 հոկ 2018 09:47

«Ժողովուրդ».Ինչ է պատմել Աբրահամ Մանուկյանը ողբերգական միջադեպի մասին. նոր մանրամասներ

«Ժողովուրդ».Ինչ է պատմել Աբրահամ Մանուկյանը ողբերգական միջադեպի մասին. նոր մանրամասներ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից:

Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը:
Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, որ մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները և ծեծի են ենթարկել:
Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, դե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը և կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ՝ ինքնասպան եղել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր