Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի Բաղրամյանի «պալիգոններում», կա 1 զոհ, 1 վիրավոր       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 հոկ 2018 12:40

Թրամփը չի բացառել Պուտինի կապը սպանությունների և թունավորումների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի թղթակից Լեսլի Շտալին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, արդյոք համաձայն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կապ ունի «սպանությունների ու թունավորումների» հետ, պատասխանել է՝ երևի:

Պնդմանը, որ Թրամփը երբեք կոշտ չի խոսել Պուտինի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ո՞չ: Ես եմ Ուկրաինային հարձակողական և հակատանկային համակարգեր եմ տվել»:

«Համաձա՞յն եք, որ Վլադիմիր Պուտինը կապ ունի սպանությունների, թունավորումների հետ», – հարցրել է Շտալը: «Երևի  այո: Երևի», – պատասխանել է Թրամփը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր