Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 հոկ 2018 13:20

Ըմպելիքներ, որոնք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը, մաշկի, երակների վիճակը, ինչպես նաև ուղեղի աշխատանքը

Ըմպելիքներ, որոնք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը, մաշկի, երակների վիճակը, ինչպես նաև ուղեղի աշխատանքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս միջոցները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչների օգտագործմամբ և վնաս չեն հասցնում օրգանիզմին:
Ակտիվացրեք ուղեղի աշխատանքը. բաղադրիչներ
1 բաժակ հապալաս
1 միջին բանան
100-150 մլ ջուր
1 թեյի գդալ կտավատի ձեթ:
Բաղադրիչները հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3-4 անգամ՝ նախաճաշից կամ ճաշից 30 րոպե առաջ:
Արագացրեք նյութափոխանակությունը. բաղադրիչներ
բանան
1 ճաշի գդալ կտավատի սերմ
1 դեղձ
կես տանձ
150 մլ ջուր:
Հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ:
Երիտասարդացրեք մաշկը. բաղադրիչներ
1 բաժակ հապալաս
կես բաժակ ելակ
կես բաժակ բալ
¼ գդալ ավոկադոյի և 2 թեյի գդալ կտավատի յուղ
մի փոքր ջուր:
Հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Շաբաթվա ընթացքում օգտագործեք 2-4 անգամ՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ:
Օրգանիզմը մաքրեք տոքսիններից. բաղադրիչներ
կես բաժակ մանր կտրատած հազար
250 մլ ջուր
2 ճյուղ նեխուր
1 խնձոր
1 փոքր բանան
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
մի քանի ճյուղ մաղադանոս:
Հարեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված: Խորհուրդ է տրվում օգտագործել 2-3 օր՝ ամսվա ընթացքում 1-2 անգամ: Օգտագործեք նախաճաշից 30-40 րոպե առաջ:
Վերահսկեք զարկերակային ճնշումը. բաղադրիչներ
1 բանան
1 նարնջի հյութ
1 գդալ մեղր
150 մլ ջուր
1 պտղունց վանիլին:
Հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝ օրվա առաջին կեսին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր